ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Իրանի Պաշտպանության նախարարության դեմ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սահմանափակող միջոցներ է կիրառելու Իրանի Պաշտպանության նախարարության դեմ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի ՝ Վաշինգտոնը սկսում է միակողմանի պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ և վերականգնում է նախկինում գոյություն ունեցող զենքի էմբարգոն:
«Այսօր ես կատարում եմ առաջին քայլը սույն հրամանագրի համաձայն՝ պատժամիջոցներ կիրառելով Իրանի Պաշտպանության նախարարության և զինված ուժերի (Իրան) նյութատեխնիկական ստորաբաժանումների դեմ»,- ասել է Պոմպեոն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա