ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին` Անկախության օրը տոնելու առթիվ՝ որպես Խորհրդային Միությունից ձեր անկախության հռչակման: Միացյալ Նահանգները պարտավորվում են շարունակել կառուցել մեր երկկողմ գործընկերությունը, քանի որ մենք ամրապնդում ենք մեր ժողովուրդների կապերը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և խաղաղության և բարգավաճման ցանկության վրա»,- ասվում է Պոմպեոյի ուղերձում։
Նշվում է, որ Միացյալ Նահանգները ողջունում է օրենքի գերակայությունն ամրապնդելու, անկախ դատական համակարգ հիմնելու և տնտեսական և ներդրումային հնարավորությունները մեծացնելու հարցում Հայաստանի շարունակական նվիրվածությունը: Ողջունվում է կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի շարունակական ջանքերը՝ թափանցիկության, պատշաճ ընթացակարգի և քաղաքացիների առջև պատասխանատվության բարձրացման միջոցով, և «կշարունակենք աջակցել ձեզ այս ջանքերում»:
«Մենք նաև հավատարիմ ենք մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործին օգնելու հարցում և կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Չնայած COVID-19-ն այս տարի եզակի մարտահրավերներ է բերել աշխարհին, մենք հպարտ ենք, որ համաճարակի դեմ պայքարում մեր սերտ համագործակցությունը էլ ավելի է ամրապնդել մեր ժողովուրդների համագործակցությունը:
Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղության, ազատության և բարեկեցության տարի»,-ասվում է ԱՄՆ պետքարտուղարի ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի