Գագիկ Ծառուկյան.Երկիրը շենացնելու գործում չկան սևեր ու սպիտակներ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, շնորհավորելով անկախության տոնը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,
Արցախի և Սփյուռքի քույրեր և եղբայրներ,
1991 թվականի այս օրը գրվեց Հայաստանի նորագույն պատմության ամենալուսավոր էջերից մեկը: 29 տարի առաջ այս օրն իրականություն դարձավ հայ ժողովրդի տասնամյակներ փափագած երազանքը՝ ազատ ու անկախ հայրենիքի հռչակումը: Այսօր արդեն պետականության հիմքերն ամրապնդելու գործում անելիք ունենք բոլորս:
Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է դառնալ մեր երկրի առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագայի շինարարը, սերունդներին ավելի լավ հայրենիք ժառանգելու համար համախմբել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ներուժը: Երկիրը շենացնելու գործում չկան սևեր ու սպիտակներ, չկան հայրենիքը շատ կամ քիչ սիրողներ: Անկախությունը մեր երկրի ապագայի հիմնասյունն ու երաշխավորն է, որը պահպանելու առաքելությունը վերապահված է մեզանից յուրաքանչյուրին:
Տոնի առիթով ևս մեկ անգամ ուզում եմ գլուխ խոնարհել բոլոր այն հայորդիների հիշատակի առջև, ովքեր նահատակվել են հանուն Հայաստանի վաղվա օրվա: Հավերժ փառք մեր հերոսներին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով աշխարհասփյուռ հայությանը կարևորագույն այս տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ հարատև խաղաղություն, բարեկեցություն ու բարգավաճում:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ ԳՄ. Զարգանալու և չզիջելու, մրցունակ երկիր կառուցելու մեր հավաքական երազանքից չենք հրաժարվել
- Արթուր Վանեցյան. Թույլ չե՛նք տա գնալ կործանման ճանապարհով, նույնիսկ եթե անհավասար մարտի բռնվենք
- Մենք պետք է գիտակցենք, որ առջևում հայկական պետականության ամրապնդման ոչ պակաս դժվարին շրջանն է. Ռոբերտ Քոչարյան
- Նոր մարտահարվերներին մեր պետությունը կարող է դիմագրավել ապազգային կործանարար երևույթների դեմ միասնական պայքարով. Սերժ Սարգսյան
- Պիտի մեր գործողություններով ամեն օր վերանվաճենք անկախ Հայաստան ունենալու իրավունքը. Արարատ Միրզոյան
- Փաշինյան. Այսօր կհրապարակեմ Հայաստանի՝ մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին