Մոսկվան և Պեկինը հայտարարել են` հակաիրանական պատժամիջոցների կասեցումը շարունակվում է
Կիրակի օրը, Անվտանգության խորհրդին ուղղված նամակում ՄԱԿ-ում Չինաստանի և Ռուսաստանի մշտական ներկայացուցիչները անօրինական են որակել ԱՄՆ-ի ջանքերը Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու ուղղությամբ: Այս մասին գրում է Pars Today-ը։
ՄԱԿ-ում Չինաստանի և Ռուսաստանի մշտական ներկայացուցիչներ Ջանգ Ջուն և Վասիլի Նեբենզիան, նամակում շեշտում են, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ ջանքերն անօրինական են, և հակաիրանական պատժամիջոցների կասեցումը կշարունակվի:
Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնության հակազդեցությանը, Միացյալ Նահանգները շաբաթ օրը հայտարարել է, որ ՄԱԿ-ի բոլոր հակաիրանական պատժամիջոցները, ներառյալ զենքի էմբարգոն, վերականգնվելու է:
ԱՄՆ-ի այս հայտարարությունը հակասում է եվրոպական եռյակի և Չինաստանի ու Ռուսաստանի պնդումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում