Վիտալի Բալասանյան. Եթե Արցախի նախագահ լինեի, նման հայտարարություն չէի անի
Այսօր ԼՂ խնդրով բանակցությունները փակուղում են։ Հայտարարեց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում՝ ավելացնելով, որ բանակցություններ չկան Հայաստանի քաղաաքական իշխանության՝ առաջին դեմքի պատճառով։
Հարցին, արդյո՞ք այս պահին պատերազմի վտանգ կա, Բալասանյանը նկատեց՝ երրորդ համաշխարհային պատերազմը վաղուց է սկսել, մեր տարածաշրջանն էլ պայթունավտանգ է։
«Մանավանդ վերջին ժամանակահատվածում մենք տեսնում ենք Թուրքիայի հայտարարություններն ու գործողությունները ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Միջերկրական ծովում, Լիբիայում։ Այո, Հարավային Կովկասում պայթյունավտանգ իրավիճակ է՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-Իրան, Իրան-ԱՄՆ հարաբերությունները», -ասաց նա։
Անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե Փաշինյանի կարծիքը չկիսող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ չի հանդիպելու, Բալասանյանն ասաց, եթե ինքը լիներ Արցախի նախագահ, նման հայտարարություն չէր անի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան