
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 193 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 3695 դեպք: Ապաքինվածների քանակը ավելացել է 40-ով և կազմել 1534։
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20-րդ պացիենտը։ Կարանտինի ռեժիմում գտնվում է 4988 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, երեկ սեպտեմբերի 20-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 189 դեպք:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին