Չինաստանում ՌԴ-ից ներկրված ծովամթերքում կորոնավիրուս է հայտնաբերվել
Չինաստանում կորոնավիրուսի հետքեր է հայտնաբերվել Ռուսաստանից ներկրված սառեցված ծովամթերքի վրա: Այս մասին հայտարարել է Ցզիլին նահանգի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը, փոխանցում է news.ru-ն։
Նշվում է, որ Չանչուն քաղաքում ստուգման ընթացքում կորոնավիրուսի նմուշներ պարունակող փաթեթ է հայտնաբերվել: Վիրուսը հայտնաբերելուց անմիջապես հետո իշխանությունները հայտնաբերել են բոլոր նրանց, ովքեր շփվել են ծովամթերքի փաթեթավորման հետ. այդ մարդիկ այժմ բժշկական հսկողության տակ են, չնայած այն հանգամանքին, որ այդ մարդկանց կորոնավիրուսային թեստերի արդյունքները բացասական են եղել:
Չանչունի վարչակազմը տեղեկացրել է, որ ներկրված բեռից 10 կգ ծովամթերք հայտնվել է Ֆույու նահանգի մեկ այլ քաղաքում: Առողջապահական մարմինները խնդրել են փաթեթավորման հետ կապ ունեցած անձանց դիմել բժշկական հաստատություններ և հետազոտվել։
Ավելի վաղ Չինաստանի իշխանությունները դադարեցրել էին մսամթերքի ներմուծումը ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և այլ երկրների 23 արտադրամասերից ՝ ձեռնարկություններում վարակի դեպքեր հայտնաբերելուց հետո: Մասնավորապես, Չինաստանի գլխավոր մաքսային գրասենյակը հայտարարել է ամերիկյան «Tyson» ընկերությունից մսի ներմուծման դադարեցման մասին այն բանից հետո, երբ կազմակերպության աշխատակիցների մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս: