«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժաշխատողներն ու հիվանդները թունավորվել են սննդից
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում սննդային թունավորման ախտանիշներ են գրանցվել 33 մարդու մոտ։ Բժշկական կենտրոնից մանրամասնում են, որ նրանցից 25-ը բուժանձնակազմից են, իսկ 8-ը` պացիենտ։ Սեպտեմբերի 20-ի՝ ժամը 19:40-ի դրությամբ սննդային թունավորման կասկածով բոլոր անձանց վիճակը լավ է։
Կենտրոնից նաև տեղեկացնում են, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր (հարցականով), որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։
Թունավորման ախտանշաններ են ունեցել բուժանձնակազմի որոշ անդամներ և մի քանի պացիենտ։ Այժմ նրանց վիճակը գնահատվում է բավարար։
«ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում հանգամանքները պարզելու համար»,- նշում են կենտրոնից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները