Ալիևն ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին. Դավիթ Տոնոյան
«Դե եթե չի բանակցում, ուրեմն իր համար գոյություն չունեն»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ բանակցություններ որպես այդպիսին տապալված են, ինչպե՞ս կմեկնաբանեք
Մեկ այլ դիտարկմանը, թե Իլհամ Ալիևը հայկական կողմին է մեղադրում, պաշտպանության նախարարն ասաց. «Իրականության մեջ բա հո ինքն իրան չի մեղադրելու։ Ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին»։
Հարցին՝ հուլիսյան դեպքերից հետո բանակցություններ տեսնո՞ւմ եք, ԵԱՀԿ-ն կոչ է արել վերադառնալ բանակցություններին, Դավիթ Տոնոյանն ասաց. «Անհոգ եղեք, մենք ուժեղ ենք, տոկուն ենք, միայն ու միայն հաղթանակներ ենք ունենալու»։
Նա նշեց, որ անկախության երաշխավորը ոչ միայն բանակն է, երաշխավորը ժողովուրդն է` իր ծոցից ծնված ՀՀ Զինված ուժերը։
ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առիթ շնորհավորելով հայ ժողովրդին՝ Դավիթ Տոնոյանն ասաց. «Մաղթում եմ մեր ժոովրդին ուժ և տոկունություն, հաղթահարելու է բոլոր փորձությունները, որոնք կարող է ունենալ, հնարավոր ու կանխատեսելի է։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդը միայն ու միայն հաղթանակներ է կրելու, որովհետև մեր ցանկացածը, մեր կամեցածը միայն արդար է»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի Հանրապետության 29-րդ տարեդարձն է
- Հայաստանը վստահ է իր կարողությունների վրա. ՀՀ ԱԳՆ
- Փաշինյան. Այսօր կհրապարակեմ Հայաստանի՝ մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան