Բիլլ Գեյթսն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը
Կորոնավիրուսի համավարակը կավարտվի լավագույն դեպքում 2022 թվականին։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նման կարծիք է հայտնել Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսը Fox News-ի հարցազրույցում։
«Սակայն 2021 թվականի ընթացքում կարող ենք վարակի տարածման տեմպը կրճատել, եթե հաջողվի կիրառել գլոբալ մոտեցում։ Փառք Աստծո, պատվաստանյութերի մշակման տեխնոլոգիաներ արդեն կան, ֆինանսավորումը կա, իսկ ընկերությունները ներգրավել են իրենց լավագույն մասնագետներին։ Դրա համար էլ ես լավատեսորեն եմ տրամադրված, սա չի ձգվի հավերժ»,- նշել է նա։
Գեյթսի գնահատմամբ, աշխարհում վակցինացիայի մակարդակը համավարակի ընթացքում կրճատվել է 14 տոկոսով և կործանել առաջընթացը, որին հասել էինք նախորդ 20 տարում։ Նա նաև հիասթափություն է հայտնել, որ ԱՄՆ-ը ջանքեր չի գործադրում պատվաստանյութեր արտադրելու և ավելի աղքատ երկրներում տարածելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիայի վարչապետը հայտնել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման մասին
- Սինգապուրի հաջողության գաղտնիքը, որն աշխարհում կորոնավիրուսից մահացության ամենացածր թիվն ունի
- Սուրճից աղբի հոտ են առնում, իսկ սեփական քրտնքից՝ սոխի. կորոնավիրուսն ու հոտերը
- Ցուցանիշները Հայաստանում կանխատեսում են կորոնավիրուսի արագ տարածում․ ԱՆ փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան