Ընկերներից մեկը պատմել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ամուսնալուծության մասին
Ռեալթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը պլանավորել է բաժանվել ռեփեր Քանյե Ուեսթից։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է Page Six-ը՝ հղում անելով ընտանիքի ընկերոջը։
Անանուն աղբյուր հայտարարել է, որ Քարդաշյանն ուզում է բաժանվել Ուեսթից իրենց դստեր՝ Նորթի մասին արտահայտած բառերի և աբորտների դեմ ելույթի պատճառով։
«Ամուսնալուծությունն արդեն պլանավորված է, բայց Քարդաշյանը սպասում է մինչև նրա մոտ կավարտվի դեպրեսիվ վիճակը», - ասել է ինսայդերը՝ նկատի ունենալով ռեփերի երկբևեռ աֆեկտիվ խանգարումը։
Հուլիսին 43-ամյա երաժիշտը հայտարարել էր, որ համոզել էր կնոջը աբարոտ չանել, երբ նա հղի էր իրենց ավագ դստեր Նորթով: Նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ նախագահի թեկնածու առաջադրված Քանյե Ուեսթը նշել էր, որ ինքը «համարյա սպանել էր իր դստերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա