
Սոցիալական հեռավորություն չպահպանելու պատճառով Մադրիդի թատրոնը չեղարկել է ներկայացումը
Իսպանիայի մայրաքաղաքի Թագավորական թատրոնը հասարակության մի մասի բողոքների պատճառով ստիպված էր չեղյալ հայտարարել կիրակի երեկոյան նախատեսված ներկայացումը: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարվել է Մադրիդի գլխավոր օպերային թատրոնում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նշվում է՝ հանդիսատեսների մի մասը պնդել է, որ համաճարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ անվտանգության միջոցները չեն պահպանվում, խոսքը, մասնավորապես, վերաբերում է սոցիալական հեռավորությանը։
«Սեպտեմբերի 20-ին նախատեսված ներկայացմանը պետք է մասնակցեր 905 մարդ (դահլիճի ընդհանուր հզորության 51,5% -ը), հանդիսատեսների մի խումբը ծափերի և բղավոցների միջոցով իր անհամաձայնությունն է հայտնել՝ տեղերի բաշխվածության հետ կապված։ Նրանք նշել են, որ բողոքի ակցիան շարունակելու են, չնայած որ իրենց առաջարկվել է փոխել տեղերը կամ տոմսերի համար գումարը վերադարձնել»,- նշվում է օպերայի թատրոնի տարածած հաղորդագրությունում։
Հանդիսատեսների մի մասին տեղափոխվելուց հետո ներկայացումը սկսելու երկու փորձ է արվել։ Սակայն ներկայացմանը եկած մարդկանց մի փոքր խումբ շարունակել է արտահայտել իր դժգոհությունը.
«Ուստի ներկայացումը չեղյալ է հայտարարվել, քանի որ ներկաների մի մասն էլ դժգոհ էր հանդիսատեսի միջև սահմանված սոցիալական հեռավորությունը չպահպանելուց»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան