ԱՀԿ-ն հավանություն է տալիս COVID-19-ի՝ դեղաբույսերով բուժմանը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է աֆրիկյան բուսական դեղամիջոցների III փուլի կլինիկական փորձարկումների արձանագրությունը՝ որպես COVID-19-ի պոտենցիալ բուժում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՀԿ-ի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնի և Աֆրիկյան միության սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից ստեղծված COVID-19-ի ավանդական բժշկության տարածաշրջանային հանձնաժողովի փորձագետները բարձրացրել է ավանդական դեղաբույսերի օգտագործման հարցը։ Այն ավելի լայն տարածում է ստացել Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինայի կողմից՝ եղեսպակի հիմքով ըմպելիքի փորձարկումից հետո, որոնք նա օգտագործել է՝ ընդդեմ մալարիայի։
Ներկայումս դեղաբույսերով ըմպելիքները լայնորեն օգտագործվում են Մադագասկարում, ինչպես նաև աֆրիկյան մի շարք այլ երկրներում։
Նշվում է, որ ԱՀԿ-ն հաստատել է կլինիկական փորձարկումների տվյալների և անվտանգության մոնիտորինգի հանձնաժողովի ստեղծման համար փորձնական արձանագրությունը, կանոնադրությունը և գործունեության կանոնները:
«3-րդ փուլի կլինիկական փորձարկումները կարևոր նշանակություն ունեն նոր բժշկական արտադրանքի անվտանգության և արդյունավետության լիարժեք գնահատման համար», - ասված է հայտարարության մեջ:
«COVID-19-ի սկիզբը, ինչպես Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի բռնկումը, կարևորեց առողջապահական համակարգերի ամրապնդման և հետազոտական և զարգացման ծրագրերի արագացման անհրաժեշտությունը, այդ թվում ՝ ավանդական բժշկության մեջ։ Եթե ավանդական բժշկության արտադրանքը ապացուցի, որ այն անվտանգ է, արդյունավետ և երաշխավորված որակով, ԱՀԿ-ն խորհուրդ կտա տեղական լայնածավալ արտադրություն սկսել»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Պրոսպեր Թումուսիմեն:
Նոր նախաձեռնության շրջանակում ԱՀԿ-ի գործընկերներն են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնը և Սոցիալական հարցերի Աֆրիկյան միության հանձնաժողովը:
ԱՀԿ որոշումը պայմանավորված է նրանով, որ այս տարվա մայիսին կազմակերպությունը հայտարարել էր, որ կքննարկի նոր կորոնավիրուսային վարակի բուժման ավանդական մեթոդները՝ համաձայն բոլոր դեղերի մեկանգամյա փորձարկման ընթացակարգի:
Հարակից հրապարակումներ`
- Դպրոցներում դիմակ կրելու որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով ԱՀԿ առաջարկությունները. ԱՆ
- ԱՀԿ-ն արձանագրել է աշխարհում օրական կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի առավելագույն աճ