Մահացել է առողջապահության նախկին նախարարը
Մահացել է առողջապահության նախկին նախարար, Այրվածքաբանության կենտրոնի նախկին ղեկավար, ՀՅԴ անդամ Նորայր Դավիդյանը։
«Ցավալի լուր. դժվար է հավատալ, մահացել է տաղանդավոր բժիշկ՝ այրվածքավան, բ.գ.դ., ազնիվ և ազնվական մարդ, մեր գաղափարական ընկերը՝ Նորայր Դավիդյանը: 2003-2007թթ. նա ՀՀ Առողջապահության նախարարն էր, մինչ նոր Հայաստանը ղեկավարում էր Այրվածքաբանության կենտրոնը»,-ֆեյսբուքյան իր էջում գույժը հրապարակել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։
Նորայր Դավիդյանը ծնվել է 1950 թ. հունվարի 24-ին Երևանում։ Բժշկական գիտությունների դոկտոր է։ 2003-2007 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարը։
Աշխատանքային գործունեությունը՝
1973-1995թթ.- Երևանի թիվ 6 կլինիկական հիվանդանոցի այրվածքային բաժանմունք`վիրաբույժ
1982-2003թթ.- ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ այրվածքային վիրաբուժության գծով
1985-1991թթ. Մանկական այրվածքաբանության բաժանմունքի վարիչ
1991-1995թթ. Այրվածքների կենտրոնի ղեկավար
1995-2003թթ. ՀՀ Առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի ղեկավար
1996թ. - ՀՀ ԳԱԱ «Ծանր այրվածքների բուժումը» գիտական թեմայի ղեկավար
2003-2007թթ. ՀՀ Առողջապահության նախարար
2008թ. առ այսօր`ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն
Այլ տվյալներ
1976- 7980թթ.- այրվածքային վիրաբուժության գծով վերապատրաստվել է Մոսկվայի Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտում
1996թ. այրվածքային վիրաբուժության գծով վերապատրաստվել է Նյու Յորքի Կոռնելիի անվան համալսարանում
Հանդիսացել է միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ներկայացրած ծրագրի
«A – 948» գիտական թեմայի ղեկավար-մենեջեր
Հեղինակ է 72 գիտական աշխատության և 8 մեթոդական առաջարկություն
Հանդիսանում է
Ռուսաստանի Դաշնության Բնական գիտությունների ակադեմիայի /հայկական մասնաճյուղ/ իսկական անդամ, ակադեմիկոս /2003/
Ռուսաստանի Դաշնության բժշկատեխնիկիական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս /2003/
Բնապահպանության և կենսաապահովման անվտանգության միջազգային գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս /2004/
Որոշ պարգևներ
Հանովերի բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի կողմից «Ռոբերտ Կոխի» շքանշան /2005/
«Ռենտգենի անվան մեդալ» /2003/
«Ռուդոլֆ Վիրխովի անվան մեդալ» /2003/
Ռուսաստանի Դաշնության բժշկատեխնիկիական գիտությունների ակադեմիայի «Ոսկե մեդալ» /2004/
Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի «Ոսկե մեդալ» /2005/
1992թ. ստացել է շնորհակալագիր ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի կողմից, հումանիտար օգնության կազմակերպման մեծ աշխատանքներ կատարելու համար
2005թ. ստացել է շնորհակալագիր Ազատամարտի վետերանների միության կողմից
2011թ. ստացել է «Դրաստամատ Կանայան» մեդալ ՀՀ Պաշտպանության նախարար Ս.Օհանյանի կողմից։