ԱՄՆ-ում մեկ օրում COVID-19-ի գրեթե 40 հազար նոր դեպք է հաստատվել
ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդության օրական նոր դեպքերի թիվն աճել է 38,978-ով, հիվանդությունների հաստատված դեպքերի ընդհանուր թիվը երկրում գերազանցել է 8,6 միլիոնը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներին։
Այսպիսով, ըստ մասնագետների, ԱՄՆ-ում համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվել է 6,812,332 մարդ: Հիվանդության զոհ է դարձել 199, 513 հիվանդ, որից 230-ը՝ նախորդ օրվա ընթացքում։
Մեկ օր առաջ երկրում գրանցվել էր հիվանդության 41,037 դեպք, որից 689 մահվան ելքով։
2,590,671 ամերիկացի հաջողությամբ հաղթահարել է հիվանդությունը:
ԱՄՆ-ը մինչ այժմ աշխարհում առաջատար է՝ կորոնավիրուսով վարակվածների թվով: Երկրորդ տեղում Հնդկաստանն է. այնտեղ գրանցվել է հիվանդության 5, 487, 580 դեպք։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը ԱՄՆ-ին «խոստացել է» COVID-19-ի հետևանքով 200 միլիոն մահ
- ԱՄՆ-ում մեկ օրում COVID-19-ի ավելի քան 47 հազար նոր դեպք է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա