21.09.2020. Կորոնավիրուսի 121 նոր դեպք է գրանցվել, 6 մարդ է մահացել
Հայաստանում երեկ կատարվել է 1633 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք: Առողջացել է 29 մարդ։ Մեկ օրում մահացել է 6 մարդ։
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (կին), 82 (տղամարդ), 81 (կին), 61 (տղամարդ), 60 (կին) և 84 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այսպիսով, սեպտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47552 դեպք, որոնցից 42637-ն` առողջացած, մահացել է 1223 մարդ, որից 287-ն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 265241 թեստավորում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան