Նավալնին ռուս իրավապահներից պահանջել է վերադարձնել իր հագուստը
Բլոգեր Ալեքսեյ Նավալնին, բուժվելով գերմանական «Charite» կլինիկայում, Ռուսաստանի իրավապահ մարմիններից պահանջել է վերադարձնել իր հագուստները: Այս մասին նա գրել է իր պաշտոնական կայքում, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Ավարտվել է օրենքով հատկացված նախաքննության 30 օրը: Ես պահանջում եմ, որ իմ հագուստը խնամքով փաթեթավորեն պոլիէթիլենային տոպրակի մեջ և վերադարձնեն ինձ»,- նշել է բլոգերը:
Նրա խոսքով, Բեռլին մեկնելուց առաջ իր բոլոր հագուստները հանվել են, իսկ ինքը մնացել է ամբողջովին մերկ:
Օգոստոսի 20-ին ինքնաթիռը, որով թռչում էր Նավալնին, շտապ վայրէջք է կատարել Օմսկում: Բլոգերը հոսպիտալացվել է, քանի որ իրեն վատ է զգացել: Ավելի ուշ Նավալնին տեղափոխվել է Բեռլինի «Charite» կլինիկա: Ավելի քան երկու շաբաթ նա գտնվում էր կոմայի մեջ:
Օմսկի բժիշկներն ասում էին, որ հիմնական ախտորոշումը նյութափոխանակության խանգարումն է: Մինչդեռ «Charite»- ի բժիշկները հայտարարել են, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» ենթախմբի նյութից: Բայց այդ առնչությամբ դեռ ոչ մի համապատասխան ապացույց չեն ներկայացվել:
Հարակից հրապարակումներ`
- Նավալնին պատմել է կոմայից դուրս գալու և իր բուժման մասին
- Մակրոնը և Թրյուդոն կոչ են անում անաչառ հետաքննություն անցկացնել Նավալնիի հետ կատարվածի վերաբերյալ
- Եվրոպական խորհրդարան․ Սահմանել պատժամիջոցներ Բելառուսի նախագահի և Նավալնիին թունավորողների դեմ
- Ալեքսեյ Նավալնիի հյուրանոցի համարում ջրի շիշի վրա հայտնաբերվել են Նովիչոկի հետքեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան