Ախալցիխեում վարակակիրի հետ շփում ունեցած անձանց մոտ COVID-19 չի հաստատվել
Ախալցիխեում կորոնավարակով վարակված տղամարդու հետ շփում ունեցող անձանց թեստերի արդյունքները բացասական են եկել: Jnews-ը գրում է, որ Բակուրիանի հյուրանոցում գտնվող 26 անձի և Ախալցիխեի կարանտինի տարածքում գտնվող 41 անձի թեստի պատասխանները բացասական են, նրանց մոտ կորոնավարակ չի հաստատվել։
Սեպտեմբերի 19-ին Լուգարի լաբորատորիա է ուղարկվել լրացուցիչ 12 անձի կենսաբանական նմուշ: Երկրորդ թեստը նրանցից կվերցնեն սեպտեմբերի 25-ին: Կասկածելի ախտանիշներ ունեցող և վարակակրի հետ սերտ շփում ունեցող մարդիկ կարանտինի տարածքները կլքեն միայն վերջնական թեստերի պատասխանից հետո:
Հիշեցնենք, որ Ախալցիխեում մոտ 100 մարդ կորոնավարակի թեստ է հանձնել։ Պատճառը մոտ մեկ շաբաթ առաջ Ախալցիխեում տեղի ունեցած մարդաշատ հուղարկավորության արարողությանն է եղել: Սեպտեմբերի 18-ին պարզվել է, որ հուղարկավորությանը մասնակցած մարդկանցից մեկը կորոնավիրուսով վարակված է: Նա վերջերս է եկել Վրաստան: Կորոնավարակով հիվանդ լինելու փաստը հայտնի է դարձել, երբ նա հուղարկավորությունից հետո Ախալցիխեից վերադարձել է Հայաստան:
Ըստ համաճարակաբանների, հուղարկավորության կամ այլ հրատապ դեպքերի պատճառով, անձին թույլատրվում է երկիր մուտք գործել, իհարկե եթե առաջին թեստի արդյունքում կորոնավարակ չհաստատվի, մեկ պայմանով՝ նա պետք է ստուգում անցնի յուրաքանչյուր երեք օրը մեկ կամ երեք օր անց լքի երկիրը:
Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները այս որոշումը բացատրում են նրանով, որ վարակի դեպքում 72 ժամվա ընթացքում հիվանդությունը վարակիչ չէ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան