Մշակույթ 15:19 21/09/2020 Հայաստան

Ինչու է ազգային սայլը մնում տեղում

«Պետությունը, անկախությունը բացարձակ արժեք են։ Անկախ նրանից, թե այս կամ այն իշխանությունները ոնց են քեզ վերաբերվել, քո արած առաքելությանը,  իշխանությունը չէ պետությունը, պետությունը մենք բոլորս ենք»,- ասուլիսում ասաց  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը։

Նրա խոսքով, իր համար պետականության մաս է  նաև սփյուռքը, հատկապես այն հայերը, որոնք սրտացավ են, մասնակից ՀՀ զարգացմանը, ռազմավարական անվտանգության լուծմանը։

«Մեր պետությունը շատ ավելի հզոր երևույթ է, քան իշխանություն հասկացողությունը»,- ասաց Գ.Գինոսյանը։

Նա իր բանաձևը ներկայացրեց՝ ազգային մտավորականությունը մեր պետականության ճարտարապետներն են, քաղաքական գործիչները՝ աշղեկները։

«Մենք հակառակ հասարակություն ենք կառուցում, որտեղ շատ դեպքերում կամ ճարտարապետն անտեսված է, ինչ որ մի պռառաբ, շատ դեպքերում անգրագետ, չկայացած, որոշում է պետական կառույց ստեղծել։ Մենք պետք է գնանք այլ ճանապարհով, ականջալուր լինենք ազգային  մտավորականությանը, նրանց ճարտարապետած Հայաստանը կառուցենք, այն կառույցը, որը պետք է դրսից ամրոց լինի, ներսից՝ տաճար։  Այլապես ապագա չունենք։

Մենք գեղցու բնավորությամբ, հոգեկերտվածքով մերժում ենք նաև ճարտարապետներին։ Իրականում  արվեստագետը, մտավորականը, գիտնականը, որոնք ազգային մտավորական են, ոչ թե Նժդեհի ասած ստամտավորականություն, այդ կառույցը պետք է պատկերավոր դնի սեղանին, թե 1,5, 10 քայլ հետո ինչպիսն պետք է լինի Հայաստանը և քաղաքական գործիչները պետք է տանեն դեպի  դա»,- ասաց Գագիկ Գինոսյանը։

Հարցին՝ կարծիք կա, որ այս իշխանություններն ապազգային քաղաքականություն են վարում՝ սկսած դպրոցական ծրագրերից, արվեստի նկատմամբ վերաբերմունքից,  արդյո՞ք այս առումով բացասական  տարբերություն կա ներկայիս ու նախկին իշխանություննրին միջև, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչն ասաց.

«Ոչ մի տարբերություն էլ չեմ տեսնում։ Կարծում եմ՝ իդեալական բանաձև է, երբ որ պետությունն ազգային կենսակերպ, մտածելակարեպ ունի, ազգային մտավորականությունն էլ է  պետականամետ։ Սա իդելական, ամենազորեղ պետության հիմքն է։ Կարծում եմ՝ ինձ  համար գերակա է ազգային մտավորականության պետականամետությունն անկախ իշխանության դրսևորման։ Այնպես չէ, որ նրանք ավելի ազգային էին, ազգայինին ավելի մեծ տեղ էին տալիս, այնպես չէ, որ սրանք ավելի կործանարար են գոնե առայժմ։ Հետագայում ինչ կլինի, կյանքը ցույց կտա։ Վստահ եմ՝ ով էլ ուզենա նման  բան անել, դատապարտված է»։

Գագիկ Գինոսյանը հիշեց Կոմիտասի խոսքերը. «Երբ կգան, կասեն ազգը մեռնում է,  չհավատաք։ Երբ որ բոլորին կթվա, թե  այս ազգը մեռնում է, այս ազգն իմ նման մի խենթի ծնելու է և ազգը վերածնվելու է»։  Նույն Նժդեհի բանաձևն է՝ «մեռածն է մեռնում»։

«Ով հավատում է, որ ազգը մեռնում է,  ցավակցում եմ իրենց, որովհետև իրենք են մեռողը»,- ասաց նա։ 

Ըստ նրա, մեր իշխանության կարևորագույն խնդիրն ազգային ուժերի ֆոկուսացումն է. «Մարդիկ, անկախ նրանից՝ ինձ ոտանահարել են, ինձ բանտարակել են, ծեծել են, ինչ ուզում է լինի, եթե, իրոք, ազգային մարդ եմ, միևնույնն է՝ ինձ մահվան էլ դատապարտեն, շարունակելու եմ նույն ձև՝  անմնացորդ ծառայել հայրենիքին։ Հավաքել բոլոր այդ տեսակ մարդկանց ջանքերն ու ֆոկուսացնել։ Անկախ Հայաստանի պետականության ընթացքում իշխանությունները ցրող ոսպնյակի դեր են խաղացել»։

Համեմատելով Կռիլովի «Կարապը, գայլաձուկն ու խեցգետինը» առածի հետ՝ Գագիկ Գինոսյանն ասաց. «Ազգային սայլը մնում է  տեղում, որովհետև մեկը դեպի ծովն է քաշում, մեկը՝ ցամաք, մեկը երկինք։ Այսինքն, երբ նման տեսլականներ ունենք, իմի չենք գալիս, չենք հասկանում, որ մեր սայլը ջրում լողալու, օդ բարձրանալու չէ, այլ հասկանում ես քո ազգային ինքնության հզոր կողմերը, և մենք չպետք է դառնանք  Եվրոպա, որովհետև այդպես են ուզում եվրոպացիները, այլ պետք է մնանք հայ՝ անսալով բոլոր տեսակի ճնշումներին, կոնվենցիաներին։ Մենք հայ ենք, հենց մեր լինելությունը դրա մեջ է։ Եթե մեր իշխանությունում այդքան իմաստուն հայ կգտնվի, որպեսզի հավաքող ոսպնյակի, խոշորացույցի դեր  խաղա, կարողանա բոլոր ազգային կերպարներին, մտավորականներին հավաքի, կունենանք հզոր պետություն թեկուզ փոքարածավալ, բայց որի հետ աշխարահը,աշխարհի գերտությունները հաշվի են նստելու»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:19
Թովմասյանը՝ ԱՆ փոխնախարարին. Մեկ ասում եք՝ բյուջետային վարկ է, մեկ էլ՝ ասում եք, բյուջետային վարկ չէ
«Այս վարկը բյուջետային վարկ է»,-ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցերին պատասխանելիս մասնավորապես նշեց առողջապահության փոխնախարար Լենա...
Աղբյուր` Panorama.am
14:54
Տնտեսական քաղաքականություն մշակողները չեն առաջնորդվում տնտեսությունը զարգացնելու շահագրգռվածությամբ. Փաստաբան
«Հայաստանում տնտեսական քաղաքականություն մշակողներն ու իրագործողները ոչ թե  տնտեսությունը զարգացնելու, ոչ թե փոքր ու  միջին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևանում, Արտաշատում, Արմավիրում երեկ դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան
Նոյեմբերի 25-ի ցերեկը հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
14:38
Աղազարյան. Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին
«Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին»,-լրագրողների հետ զրույցում ասյօր հայտարարեց ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին մոտեցնենք ու ներգրավենք եվրոպական ընտանիք. Լեհաստանի նախագահ
«Մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսի Հայաստանին  մոտեցնենք և ներգրավվենք եվրոպական ընտանիք»,- Երևանում  Հայաստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ես երեկ զանգ եմ ստացել Մոսկվայից. Հովիկ Աղազարյան
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռևս որոշում չունի՝ դնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ։ «Երեկ ժամը 2։45-ին, կարող եմ ցույց տալ, ես զանգ...
Աղբյուր` Panorama.am
13:54
Իմ անձնական կյանքի մեջ կլինի՞ չխառնվեք այսուհետ. Մանդատից հրաժարված Զեյնալյանը՝ լրագրողներին
«Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս։ Այս վեց տարվա մեջ մի հատ ներկայացրե՞լ եք, որ հանձնաժողովում քննարկվեց այս կամ այն նախագիծը»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ֆինանսների նախարարի արարքներում կարող են լինել մի քանի հանցակազմեր. Արմինե Ֆանյան
«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արարքներում կարող է  լինել մի քանի հանցակազմերի առկայություն»,- ասուլիսում նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ի՞նչ խնդիրների մասին են ահազանգել հանքարդյունաբերության ազդակիր համայնքների կանայք
Հետազոտությունն անցկացվել է Լոռու մարզի մի քանի համայնքներում
Աղբյուր` Panorama.am
13:10
Դատախազություն. Ավշարի նախկին գյուղապետի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Լարսով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}