«Ժառանգություն». Հայաստանի ազգային առաջընթացը անկախության անշրջելության երաշխիքն է
«Անկախության յուրաքանչյուր տարեդարձ պետք է դառնա յուրօինակ հաշվետվության ժամանակ՝ ի՛նչ ենք արել հանուն ժողովրդավարական, արդյունավետ պետության առաջընթացի, որքանո՛վ ենք անշրջելի դարձրել Հայրենիքի քաղաքական, տնտեսական, կրթամշակութային ինքնիշխանությունը, ազգային շահերի պաշտպանությունը»։ Ասված է «Ժառանգություն» կուսակցության վարչության՝ ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առթիվ տարածած հայտարարության մեջ։
Կուսակցությունն ընդգծում է, որ այս ճանապարհին տարած մեր բոլոր հաղթանակները օրհնյալ են, բացթողումներն ու մոռացումները՝ ուղղելի և քննարկելի համերաշխության և փոխըմբռնման պարագայում:
««Ժառանգությունը» վստահ է, որ հայ ժողովրդի կամքն աներեր է Հայաստանի անկախության ամրակայման ուղղությամբ: Ճակատագիրը կանխորոշել է ինքնիշխանության ուղու բարդությունը:
Բազում մարտահրավերներ մեր ժողովուրդը հերոսաբար հաղթահարել է ու անվարան պիտի պատրաստ լինի ներկա խնդիրների հանգուցալուծման՝ հույսը դրած իր միացյալ ուժերի, ողջամտության և դաշնակիցներ ունենալու իմաստնության վրա:
Մեր անկախությունը, ժողովրդավարությունը և ստեղծարարությունը խաղաղություն ու բարօրություն են ապահովելու ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ու աշխարհի մնացյալ պետությունների և ազգերի համար, որոնց հետ մեզ միավորում են համամարդկային բարձր արժեքները:
Մեր հայրենիք-պետության, նրա քաղաքացիների անվտանգության և ազգային առաջընթացի ապահովումը գերխնդիր է եղել ու կա, պետք է համախմբել ուժերը»,-մասնավորապես ասված է կուսակցության հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի