COVID-19-ով վարակվելու դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 31 միլիոնը
Ջոն Հոփքինսի համալսարանը, որն ամփոփում է պետությունների և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները, հայտնել է, որ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 31 միլիոնը: Ուսումնասիրությունների արդյունքները վերահրապարակել է «ՌԻԱ նովոստի»-ին:
Համալսարանի վերջին տվյալներով, աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 31.028.757-ի, մահացել է 960 698 հիվանդ: Ամբողջ ժամանակահատվածում ապաքինվել է ավելի քան 21,2 միլիոն մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19-ի նոր վարակի բռնկումը համաճարակ էր հայտարարել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա