Հունիսից ի վեր Մոսկվայում գրանցվել է COVID-19-ի դեպքերի առավելագույն աճ
Ռուսաստանի 84 մարզերում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի օրական աճը կազմել է 6196: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Մոսկվայում այն վերջին երեք ամսվա ընթացքում հասել է առավելագույնի՝ կազմելով 915 դեպք:
Անցյալ շաբաթվա վերջին, հուլիսից ի վեր Ռուսաստանում առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 6 հազարը: Հայտնաբերումների աճը արձանագրվել է սեպտեմբերի 14-ից, որը բացատրվել է կատարված թեստերի քանակի աճով: Մինչ այդ, սեպտեմբերի 4-ից սկսած, հայտնաբերված դեպքերի թիվը տատանվում էր 5-ից 5,5 հազարի սահմաններում:
Ռուսաստանի 85 մարզերում ընդհանուր հաշվով գրանցվել է կորոնավիրուսի վարակի 1 109 595 դեպք (+ 0,6%): Ամբողջ ժամանակահատվածում Ռուսաստանում մահացել է 19 489 մարդ (գրանցվել է օրական 71 մահ): Ապաքինվածների թիվը կազմել է 911.973, ներառյալ վերջին 24 ժամվա ընթացքում դուրս գրված 2616-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա