Գերմանիայի ԱԳՆ խոսել է Նավալնիի վիճակի վերաբերյալ ՌԴ-ի երկրորդ խնդրանքի մասին
Ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանից իրավական աջակցություն ցուցաբերելու համար Գերմանիային ուղարկված երկրորդ խնդրանքը գտնվում է ընթացքի մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ հայտարարությունը։
«Գործի վիճակն այնպիսին է, որ իրավաբանական օգնության առաջին խնդրանքը ուղարկվել է Բեռլինի արդարադատության մարմիններ, երկրորդը մշակվում և ստուգվում է», - ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արդարադատության նախարարությունը հաստատել էր, որ սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունից իրավաբանական օգնության նոր խնդրանք է ստացվել ՝ կապված Նավալնիի վերաբերյալ իրավիճակի հետ:
Նավալնին հոսպիտալացվել էր օգոստոսի 20-ին ինքնաթիռում հիվանդանալուց հետո: Բժշկական քննությունների արդյունքների հիման վրա Օմսկի բժիշկների հիմնական ախտորոշումը եղել է նյութափոխանակության խանգարումը, որն առաջացրել է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ փոփոխություն:
Ըստ Օմսկի բժիշկների՝ Նավալնիի արյան և մեզի մեջ թույն չի հայտնաբերվել: Սակայն, Գերմանայում բժիշկները, ռուս բլոգերին հետազոտելուց հետո հայտնել են, որ նրա օրգանիզմում հայտնաբերվել է «Նովիչոկ» ենթախմբի նյութ, որից և նա թունավորվել է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան