Վարչապետն առկա բազմաթիվ խնդիրները պայմանավորեց 30 տարվա ռազմավարության բացակայությամբ
«Ռազմավարությունը, որի նշանակությունը պետք է լինի գործնական, ունի գաղափար, ունի տեսլական և ունի գործողություն»,- այսօր Մատենադարանում ուսանողներին և կառավարության ներկայացուցիչներին ներկայացնեկով «Մինչև 2050 թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությունը»՝ հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ այսօրվանից սկսած կառավարության յուրաքանչյուր գործողություն պետք է միտված լինի ռազմավարության գաղափարին, տեսլականի իրականացմանը: Պետք է հասկանալ, թե գործադիրի այդ գործողությունը ինչպիսի որոշում է դառնում, որը պետք է իրականացնի այն տեսլականը, որը կծառայի գաղափարին, որը դրված է մեր ռազմավարության հիմքում:
Շնորհավորելով ներկաներին անկախության տոնի առթիվ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օգտվում է կառավարության որոշմամբ ընձեռած հնարավորությունից և, հաշվի առնելով այսօրվա ներկայացման բացառիկ բնույթն, իրեն թույլ է տալիս առանց դիմակի ելույթ ունենալ՝ միաժամանակ բոլորին հիշեցնելով հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտությունը:
Վարչապետը բացատրելով, թե ինչու է անհրաժեշտ ռազմավարություն ունենալ հենց այդ ժամկեկտի համար՝ առաջարկեց գնալ 30 տարի հետ: Նա ցավով նշեց, որ մեր պետական համակարգում առնվազն 30 տարվա կտրավածքով այդպիսի ռազմավարություն չի եղել և կարծիք հայտնեց, որ այն պայմանավորում է այսօրվա բազմաթիվ խնդիրները:
Ներկա ուսանողներին վարչապետն առաջարկեց ռազմավարության գործնական նշանակությունը սեղմել և հասցնել մեկ օրվա կտրվածքի և եթե այդ օրվա առավոտյան արթնանան և չիմանան, թե ուր են գնում, ապա կմնան նույն կետի վրա և տեղապտույտի իրավիճակում կհայտնվեն:
«Ռազմավարությունը շատ կարևոր է հասկանալու համար, թե ի՞նչ ենք ուզում, ո՞ւր ենք գնում և ինչպիսի՞ն ենք պատկերացնում մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը 2050 թվայկանին: Շատ կարևոր է արձանագրել, որ ռազմավարությունը պետք է ունենա գործնական նշանակություն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ռազմավարությունը տեսլականի վրա հիմնված հավակնություն է, ոչ թե կանխատեսելի պարտավորություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մատենադարանում «Մինչև 2050 թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությունը» ներկայացնելու ժամանակ, քաղաքական շահարկումներից զերծ մնալու համար, բացատրեց, թե ինչու է այս կառավարությունը ներկայացնում մինչև 2050 թվականի ռազմավարությունը:
Վարչապետի խոսքով, այն չի նշանակում է, որ այս կառավարությունը պետք է անխուսափելիորեն գոյություն ունենա մինչև 2050 թվականը:
«Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակումն ու իրագործումը պատկերացնում ենք, որպես համազգային շարժում, որտեղ կարևոր դեր ունի պետական առաջնոդությունը»,- հայտարարեց վարչապետը և հավելեց, որ դրանում պետք է ներգրավվեն մասնագիտական շրջանակները և կարևոր է, որ ռազմավարությունը ժողովուրդը իրենը համարի:
Նիկոլ Փաշինյանը շատ կարևորեց հասկանալը, թե ի՞նչ է ռազմավարությունը, և ի՞նչ չէ ռազմավարությունը:
Նրա խոսքով, ռազմավարությունը տեսլականի վրա հիմնված հավակնություն է, ոչ թե կանխատեսելի պարտավորություններ և պլան:
«Այսպիսով, մենք ձևակերպում, բարձրաձայնում ենք մեր հավակնությունը, որը ոչ պաշտոնական լեզվով կարող ենք ձևակերպել որպես երազանք»,- նկատեց վարչապետը և հավելեց, որ այդ փոփոխությունները պետք է խորքային լինեն՝ յուրաքանչյուրի մոտ, նրանց մտքերում, վերաբերմունքի մեջ:
Ըստ Փաշինյանի, գաղափարախոսությունը, որը դրված է ռազմավարության հիմքում, ներառում է մեր ազգային արժեքները, ազգային նպատակները՝ պետականության հավիտենականությունը, ՀՀ քաղաքացիության և քաղաքացու արժևորումը, ամուր ինքնությունը, համահայկականության առանցքը, ինչպես նաև հանրային պահանջարկը և զանգվածային վերափոխման իմաստը:
Վարչապետը ներկայացրեց ռազմավարության մեջ ներառված առաջնորդող կարգախոսները:
«Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». այս կարգախոսը կուլմինացիան է այն նպատակների, որի մասին խոսում էի: Հաջորդ կարգախոսը՝ «Կառուցենք Հայաստանը նորովի»: Հայաստանում շատ բան կառուցված է, բայց այդ կառուցված և չկառուցված շատ բաներ մենք պետք է տեղավորենք այդ ռազմավարական տրամաբանության մեջ և պետք է, այո՛, մեր երկիրը կառուցենք նորովի»,-հայտնեց վարչապետը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես» կարգախոսով արժևորվում է անհատը: Նրա խոսքով, այդ կարգախոսներն են ռազմավարության գաղափարական հենքը:
Վարչապետը նկատեց, որ ռազմավարությունը չի կարող մինչև 2050 թվականը ճշգրիտ նույն կերպ մնա, նրա շուրջ պետք է տեղի ունենա քննարկում, որը կարող է ժողովրդի որոշմամբ, նաև՝ ընտրությունների արդյունքների արտահայտմամբ որոշակի վերափոխությունների ենթարկվել:
«Մենք պետք է տեսնենք ռեալ փոփոխությունների գործընթաց, և դրանք պետք է տեղի ունենան բոլոր շերտերում ու բոլոր տեղերում՝ այդ թվում՝ հանրային հարաբերություններում: ՀՀ կամայական երկու քաղաքացիների միջև հարաբերություններում այս ռազմավաարական փոփոխությունները պետք է արտահայտվեն»,- հայտարարեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին