Ադրբեջանից ու Թուրքիայից հնչող հայտարարություններն ահազանգ են հնչեցնում մեծացող անվտանգային սպառնալիքների մասին. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանից ու Թուրքիայից հնչող հայտարարությունները ոչ միայն փաստում, վերահաստատում են բանակցային գործընթացում ստեղծված փակուղային իրավիճակի մասին, այլ պարզորոշ կերպով ահազանգ հնչեցնում մեծացող անվտանգային սպառնալիքների մասին:
Որպես առաջնային քայլ համապատասխան ինստիտուտներին, իրավասու կառույցներին առաջարկում եմ՝
Առաջին, էականորեն մեծացնել այս փուլում պահեստազորազորային կազմի հավաքների մասնակիցների թիվը:
Երկրորդ, աշխարհազորայինների մասին օրենքն ամբողջացնել՝ հաշվի առնելով այս ընթացքում հնչեցված առաջարկները, հրատապ կարգով մտցնել Ազգային ժողով և ընդունել: Անցնել կազմավորման աշխատանքներին:
Երրորդ, պատերազմի մասնակիցներին միավորող կազմակերպությունների հետ խորհրդակցությունների միջոցով և համապատասխան առողջապահական ընթացակարգերից հետո կազմավորել համահավաք ստորաբաժանումներ, անցկացնել հավաքներ և նրանց ժամանակավոր կցել սահմանի տարբեր ուղղություններով տեղակայված բանակային միավորումներին:
Հետագայում դիտարկել նրանց՝ աշխարհազորում ներգրավվելու ձևաչափն ու հնարավորությունները, սակայն կոնկրետ այս փուլում, նկատի ունենալով արագ գործելու կարևորությունը, ներգրավվել այս ձևաչափով:
Չորրորդ, կարելի է դիտարկել նաև, առայժմ կամավոր հիմքունքների սկզբունքով, պահեստազորից ներկայացուցիչներ առանձնացնելու և նրանց սահմանի տարբեր ուղղություններով մարտական հերթապահության կամ որպես զորամասերի, գումարտակների լրացուցիչ ռեզերվ ներգրավելու հարցը:
Կարևոր չէ, թե արդյո՞ք վաղը, մի շաբաթ կամ մեկ ամիս հետո ռազմական գործողությունները կվերսկսվեն, այս պահին անվտանգային սպառնալիքներն ակհայտորեն մեծացել են և մենք մեզ ապահովագրելու նպատով պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք»:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևն ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին. Դավիթ Տոնոյան
- Հայաստանը վստահ է իր կարողությունների վրա. ՀՀ ԱԳՆ
- Առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան