Ամուլսարի պահապան. Այսօր ոստիկանական մեծ ուժեր են նորից բերվել Ամուլսար
Ջերմուկի բնակիիչ, Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը տեղեկացնում է, որ այսօր Ամուլսարի հետ կապված կտրուկ իրադարձություններ են տեղի ունենում։
«Մի երկու-երեք օր առաջ ինձ ու Ջերմուկի շատ քաղաքացիների հրավիրել են ոստիկանության Ջերմուկի բաժին։ Այնտեղ կար Քննչական կոմիտեին ուղղված թուղթ, գրություն, որին ծանոթացել եմ։ Ասվում էր, որ ինչ-որ վերջին օրերին Գնդեվազ գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հանդիսանում եմ մասնակից ու հրավիրում էին ինձ դատաբժշկի։ Այնտեղ նշված էր 258-րդ հոդվածի 4-րդ մաս՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ և այլն։
Ես քանի որ տեղեկություն չունեի՝ ինչ միջադեպի մասին է խոսքը, հետևաբար՝ չունեմ մասնակցություն, գրավոր հրաժարվել եմ դատաբժշկի փորձաքննության ենթարկվելուց»,- ֆեյսբուքյան եթերում ասում է ակտիվիստը։
Նա հայտնում է, որ այսօր ոստիկանական մեծ ուժեր են նորից բերվել Ամուլսար, իսկ մարզային ոստիկանությունն էլ երեք քաղաքացու տներ է մտել, կատարել խուզարկություն, այդ երեք քաղաքացուն բերման են ենթարկել, տարել Եղեգնաձոր, այնտեղից՝ Երևան։
«Չենք ուզում մտածել, որ սա ինչ որ պատվեր է։
Երբ որ պահնորդները քաղաքուն ծեծի են ենթարկել, նրան օգնության հասած ոստիանին ծեծի են ենթարկել, չկա լուրջ իրավական գնահատական, մի տեսակ խտրական վերաբերմունքի ենք արժանանում»,- ասում է Շ.Բունիաթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի պահապան. Ջերմուկի բնակիչները սպասում են Փաշինյանին
- Այս կառավարությունն որոշել է որևէ կերպ չլուծել Ամուլսարի հարցը. Դանիելյան
- Հուսով ենք, որ կվերանայեք Ձեր դիրքորոշումը. Ամուլսարի համայնքների բնակիչները դիմել են Ռուբեն Հախվերդյանին
- Լևոն Գալստյան. Ամուլսարի խնդրով հարուցված քրգործի մասնագիտական նյութերը ՀՔԿ-ն հրաժարվում է տրամադրել
- Ստեփան Դանիելյան. Ճիշտը կլիներ այն, որ Ամուլսարի հակադիր կողմերը միավորվեին ու գնային կառավարության շենք
- «Լիդիան Արմենիայի» նոր պահնորդական ծառայությունը հարձակվել է Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել նրանց
- Պահնորդական ընկերության գործունեությունն Ամուլսարում կասեցվել է. ՀԲՃ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան