Եռյակի հանրահավաք անցկացնելու որոշման պատճառների մասին պատմել է Արսեն Բաբայանը
Եռյակի հանրահավաք անցկացնելու որոշումը որևէ կապ չունի դատարանում Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
«Դրա կազմակերպման մասին Եռյակի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն արտահայտվել են վաղուց։
Իսկ Հայաստանում կորոնավիրուսի համավարակը ապաշնորհության և ապիկարության հետևանքով կառավարել չկարողանալու ողջ պատասխանատվությունը կրում է իշխող քաղաքական ուժը, և դա լավ գիտե ժողովրդի շրջանում արդեն իսկ լեգիտիմությունը կորցրած իշխանական միավորը, որը նույնիսկ համաճարակային իրավիճակի մեղքն էր բարդում նույն այդ ժողովրդի վրա։Թե բա «ժողովրդի իշխանություն»»,- գրել է Բաբայանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները հաղորդագրություն են տարածել, որում տեղեկացնում են, որ հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին