Գագիկ Մինասյան. Տնտեսական անկումը դատական համակարգի նկատմամբ աննախադեպ ճնշումների հետևանք է
ՀՀԿ-ական գործիչ, տնտեսագետ Գագիկ Մինասյանը պնդում է, Հայաստան ոչ միայն ներդրումներ չեն գալիս, այլև դրանք Հայաստանից դուրս են հոսում։
ՀՀԿ կայքում հրապարակած տեղեկատվության համաձայն, Գ. Մինասյանը նկատել է, որ 2020թ. առաջին 6 ամիսներին Հայաստանում գրանցվել է 5,7 տոկոս տնտեսական անկում:
«Առաջիկայում, երբ կամփոփվեն 9 ամիսների ցուցանիշները, ըստ կանխատեսումների՝ կունենանք 7-8 տոկոս անկում: Տարին, կփակենք երկնիշ տնտեսական անկումով»,-նշել է նա ու մանրամասնել, որ այս տխուր ցուցանիշները պայմանավորված չեն կորոնավիրուսային պայմաններով:
«Այս իրավիճակը կար մինչև կորոնավիրուսը. սա դատական համակարգի նկատմամբ աննախադեպ ճնշումների արդյունք է, որը բերեց ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին՝ օտարերկրյա ներդրողների վստահության կորուստի»,-նշել է տնտեսագետը։
Նա նկատել է, եթե 2017թ.՝ մինչև իշխանափոխությունը օտարերկրյա ներդրումները Հայաստանոււմ կազմում էին 93 մլրդ դրամ, ապա 2019թ. դրանք երկու անգամ կրճատվեցին, այս տարի արձանագրվեց մինուս 11 մլրդի նվազում:
«Սա նշանակում է ներդրումները ոչ միայն չեն գալիս Հայաստան, այլ ներդրումները Հայաստանից դուրս են հոսել: «Սա նշանակում է 0 վստահություն մեր կառավարության նկատմամբ »,-նշել է նա։