«Էվոկաբանկի» հրավառությունից հետո Մատենադարանի մոտ բռնկված հրդեհի նյութերը դեռ ՔԿ չեն փոխանցվել
Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 19-ին, «Էվոկաբանկ»-ի երեք ամյակին նվիրված հրավառությունից հետո Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով հրդեհ էր բռնկվել։
Panorama.am-ը ԱԻՆ-ից հետաքրքրվեց, թե բռնկված հրդեհի վերաբերյալ ի՞նչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել։
Ի պատասխան մեր հարցին, ԱԻՆ լրատվական բաժնից հայտնեցին, որ հրդեհի բռնկման մի քանի վարկած կա, և միայն մամուլն է ակտիվ հրապարակում, որ հրդեհը հրավառության հետևանքով է բռնկվել։
«Հրդեհի բռնկման մի քանի պատճառ կարող է եղած լինել, հիմա վարկածները քննվում են։ ԱԻՆ հետաքննության վարչությունը հիմա ուսումնասիրում է գործը, և ամենայն հավանականությամբ մինչև շաբաթվա վերջ որոշակի ինֆորմացիա կլինի։ Բայց թե ինչ վարկածներ են այժմ դիտարկվում, դեռևս հրապարակման ենթակա չեն։ Գործը դեռ քննչական կոմիտե չի փոխանցվել, մեզ մոտ է ուսումնասիրվում»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ժամը 21։15-ին բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 22։08-ին, մարվել՝ 23:59-ին։ Մոտ 2.5 հա տարածքում այրվել են խոտածածկույթ, թփուտներ և կոճղեր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա