Կիպրոսը «պատանդ» է պահում ամբողջ Եվրամիությանը
Եվրամիության վստահելիությունը վտանգված է այն բանից հետո, երբ ԵՄ արտգործնախարարները չկարողացան համաձայնության գալ Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցում։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Բորելը նշել է, որ Կիպրոսը խանգարել է՝ հասնել միաձայնության այս հարցում: Գրում է Euronews-ը։
Կիպրոսն արգելափակում է պատժամիջոցները Բելառուսի դեմ՝ պահանջելով, որ նմանատիպ միջոցառումներ ձեռնարկվեն նաև Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովի արևելքում իր վերջինիս գործողությունների համար: Ենթադրվում է, որ ԵՄ առաջնորդները հինգշաբթի Բրյուսելում հանդիպելիս կփորձեն դուրս գալ փակուղուց:
Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը Նիկոսիայի դիրքորոշումը որակել է որպես «պատանդառություն» և ասել, որ դա «սխալ ազդանշան է ուղարկում բելառուսներին, մեր հասարակություններին և ամբողջ աշխարհին»:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն չի ընդունում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները, դատապարտում է ցուցարարների նկատմամբ բռնություններն ու պահանջում անցկացնել նոր ընտրություններ։
Հարակից հրապարակումներ`
- Կիպրոսի նախագահ․ ԵՄ-ն պետք է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ
- Կիպրոսն արգելափակում է ԵՄ պատժամիջոցները Բելառուսի դեմ․ ԶԼՄ-ներ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան