ՍԴ հարցով «Իմ քայլում» ծագած բանավեճի պատճառով Համազասպ Դանիելյանը մանդատը վայր չի դնի
«Իմ կողմից մանդատը վայր դնելու մասին լուրերը լրատվամիջոցի հորինվածքն են: Ես շատ պարզ, հստակ գիտեմ, թե որ պարագայում պատրաստ կլինեմ հետ կանգնել այն հանձնառությունից, որը ստանձնել եմ: Այդ պահը չի եկել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։
Դիտարկմանը, որ լուրեր կան, թե ՍԴ անդամների ընտրության հարցը մեծ տարաձայնություններ է առաջացրել խմբակցությունում, պատգամավորն արձագանքեց՝ «Իմ քայլն» այն խմբակցությունն է, որտեղ բոլոր հարցերի շուրջ միշտ բանավեճ ծավալվում է, բացառություն չի եղել ՍԴ դատավորների հարցը թե՛ սկզբունքների, թե՛ կոնկրետ թեկնածուների մակարդակում:
Հարցին, թե ինչպիսի՞ն է իր տեսակետը ՍԴ նոր դատավորների մասին, նա պատասխանեց՝ պետք է հաշվի առնել համատեքստը, իսկ համատեքստն այն է, որ ՍԴ կազմը պետք է համալրվեր և համալրվեր այն սկզբունքների համաձայն, որոնց մասին խոսել է իշխանությունը, այսինքն՝ ՍԴ դատավորները պետք է համապատասխանեին 2015-ի Սահմանադրությանը և իշխանությունն անորոշ ժամանակով չէր կարող հետաձգել այդ հարցը։
Դիտարկմանը, որ շատերի պնդմամբ այս կազմով ՍԴ-ում ճգնաժամն ավելի է խորացել, պատգամավորն արձագանքեց՝ ճգնաժամ ասելով տարբեր մարդիկ տարբեր ընկալումներ ունեն։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին