Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին կասեցնել քրգործի վարույթը՝ ծանր հիվանդությունների հիմքով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատավարությունը մեկ ամիս դադարից հետո այսօր վեսկսվեց, սակայն հետաձգվեց։ Ամբաստանյալ Մ. Գրիգորյանը դատարան էր ներկայացրել վատառողջ լինելու մասին տեղեկանք։
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրսյանը հիշեցրեց, որ նախորդ նիստին պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել գործով ամբաստանյալի ծանր հիվանդության հիմքով քրեական գործի վարույթը կասեցնելու, խափանման միջոցը վերացնելու մասին, ապա նշեց, որ այն կարող են այսօր քննարկել։
Մ. Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանն ասաց, որ հիվանդությամբ պայմանավորված իր պաշտպանյալը տևական ժամանակ է դատական նիստերին չի մասնակցում, վերջերս անցել է բժշկական համալիր հետազոտություն, ինչը փաստել է, որ նրա մոտ առկա է բացասական դինամիկա, ուղեկցող հիվանդություններն ավելի վտանգավոր են։
Դատախազ Վահե Դոլմազյանն ուսումնասիրեց ներկայացված բժշկական փաստաթուղթերը, ասաց, որ դրանք չեն փաստում, որ, դրանցից ելնելով քրեական գործի վարույթը ենթակա է կասեցման։ Նա նշեց, որ որևէ փաստաթուղթ ներկայացված չէ, որ Մ.Գրիգորյանը չի կարող ներկայանալ կամ մասնակցել դատական նիստերին։ Նա առարկեց միջնորդությունը։
Լ.Բաղդասարյանն արձագանքեց, որ Քրեական դատավարության օրենսգիրը չի ասում՝ անձը կարող է գալ կամ չգալ դատարան, ասում է՝ երբ անձը ծանր հիվանդություն ունի. մոտ մեկ տարի է չի կարողանում գալ, այսինք ոչ միայն ծանր հիվանդություն ունի, այլև չի կարողանում գալ։
«Հիվանդությունների հետ կապված բացասական դինամակ է գրանցվել։ Անձը տոտալ ձևով խոշտանգման է ենթարկվում, հարգելի մեղադրողն ասում է՝ իսկ ով է ասում, որ նա չի կարող գալ դատարան։ Հարգելի մեղադարող, մեկ տարի չի կարողնաւոմ գալ դատարան բխող բոլոր իրավական հետևանքներով»,- նշեց պաշտպանը։
Նա ասաց, որ հետազոտության փաստաթղթերն ուղակվելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Անձն ունի 40-ից ավելի հիվանդությունը, նրա մոտ ֆիքսվել է բացասական դինամիկա, կյանքին վտանգ է սպառնում։ Հետևողությունները թողնում եմ դատարանին»,- նշեց Լ.Բաղդասարյանը։
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։
2020 թ. հունվարի 15-ին դատախազության նախաձեռնությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրավիրվել էր արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Դատարանը բավարարել էր միջնորդությունը, Մանվել Գրիգորյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Ի՞նչ է նշանակում՝ առարկել այն միջնորդությանը, որն ասում է՝ թողեք օրենքով գործենք
- Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց
- Փաստաբանն ահազանգում է. Մանվել Գրիգորյանին առանց դատ ու դատաստանի դատապարտել են դանդաղ մահվան
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ շարունակվում է խոշտանգումը
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվում է տոտալ խոշտանգում
- Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակում է. Լևոն Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին