Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց դատակոչի ցուցակը լրացնել 126 անձով
Այսօրվա դատական նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց փոխել դատակոչի ցուցակը և հարցաքննության հրավիրել ևս 126 հոգի։
Ալումյանի խոսքով, սույն քրեական գործով որպես վկա մեղադրող կողմը ներգրավել է 984 անձ, որոնցից 872-ին որպես վկա, 102-ին՝ որպես տուժող և 10 անձ տուժողների իրավահաջորդներն են։ Այդ 102 և 126 անձինք նույն՝ մարտի 1-ի մայր գործով ճանաչվել են տուժող, սակայն վերջիններս չեն ներառվել դատակոչի ցուցակում։ Դատարանը առանց որևէ քննարկման և պատճառաբանության որոշել է դատարան հրավիրել միայն այդ 102-ին։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի տարածած հաղորդագրության փոխանցմամբ. Ալումյանն ընդգծել է, որ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր վկային հրավիրել դատարան և հարցաքննել նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաներին։ Ելնելով վերոգրյալից՝ պաշտպանը միջնորդեց ներկայացված հավելվածում թվարկված 126 տուժողների հրավիրել դատարան և հարցաքննել։ Պաշտպանի խոսքով, նրանց մեծ մասը ոստիկանության աշխատակիցներ են, նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ վնասվածք է ստացել և որոշակի տեղեկության է տիրապետում մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ։
«Մենք պահանջում ենք պահպանել հավասարությունը կողմերի մեջ և պաշտպանական կողմի նկատմամբ կիրառել նույն մոտեցումը, ինչը և մեղադրող կողմի», - ասաց Ալումյանը։
Նա հիշեցրեց, որ մեղադրող կողմի ներկայացված դատակոչի ցուցակը իմպերատիվ բնույթ չի կրում և դատավորը պարավոր չէ ենթարկվել այդ անձանց հրավիրելու առաջարկին։
Այս միջնորդության լուծումը ևս հետաձգվեց մինչև գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին, ժամը 13։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Քննիչ Մուշեղյանի մասնակցությամբ ձեռք բերած ապացույցները ճանաչել անթույլատրելի
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատարանը հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդության լուծումը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Իրավունք ունենք կասկածի տակ դնել թե քննիչների, թե դատախազների գործողությունները
- Դատախազ Բաղդասարյան. Չենք պատրաստվում ներկայացնել մի փաստարկ, որին հակադարձելու հնարավորություն պաշտպանության կողմը չի ունենա
- Ռոբերտ Քոչարյանն ակցիայի մասնակիցներին խնդրեց՝ իր պես երեքշաբթին չջնջեն օրացույցից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա