Առողջություն 20:13 22/09/2020 Հայաստան

Գլխացավ, մաշկային խնդիրներ, կրկնավարակում... խնդիրներ, որ կարող են առաջանալ դիմակի կրման հետևանքով

«Հիվանդության կանխարգելումը մեծ նշանակություն ունի, և այն Առողջապահության նախարարության հիմնական պարտականություններից մեկն է։ Հենց այդ հարցում է մեր առողջապահական համակարգը հիմնականում ձախողել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին և հակահամաճարակային սահմանափակումների արդյունավետությանը։

Դիտարկմանը, որ հենց հիվանդության տարածումը կանխելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը աշակերտների համար սահմանեց դիմակի պարտադիր կրման կարգը, որքանո՞վ է այն արդյունավետ, բժիշկ-համաճարակաբանն արձագանքեց՝ դիմակի հարցն առաջին պլան հանելը մեծ շեղում է շատ ավելի կարևոր հարցերից, օրինակ, կոնտակտավորների հետզոտության հարցից։

«Ինչ վերաբերում է դպրոցականների՝ պարտադիր դիմակի կրմանը, ապա շատ-շատ զեկույցներ կան, որոնք վերաբերում են դպրոցներում հիվանդության տարածման հիմնական ֆակտորներին։ Դպրոցների բացումը համաճարակի վրա էական ազդեցություն չի թողնում, կարող են լինել հիվանդության հատուկենտ դեպքեր։ Երեխաների մոտ այս հիվանդությունը բավականին անվտանգ ընթացք ունի։ Կան շատ կարծիքներ, որ դպրոցներում հատուկ միջոցառումների անցկացում անհրաժեշտ չէ։ Հիմնականում պետք է պաշտպանել մեծահասակներին, և հասկանալ, որ դպրոցները փակ պահելը շատ ավելի վնասակար է երեխաների համար։ Երբ նայում և ուսումնասիրում ենք տարբեր երկրների փորձը, ապա տեսնում ենք, որ հիմնականում շեշտը դրված է ֆիզիկական հեռավորության, այլ ոչ թե՝ դիմակի կրման վրա։ Եվ եթե դպրոցներում երեխաների սեղանները տեղադրվել են 1.5 մետր հեռավորության վրա, ինչո՞ւ երեխաները չեն կարող դասին նստել առանց դիմակների և հանգիստ շնչել։ Նույն հնարավորությունը ինչո՞ւ չտալ մանկավարժին. նա ավելի շատ է խոսում և շատ մեծ դժվարություններ են առաջանում։ Բացի դրանից, կան բազմաթիվ առողջական խնդիրներ ունեցող անձինք, որոնք երկար ժամանակ դիմակ կրելով, կարող են այլ խնդիրների առաջ կանգնել»,- մեկնաբանեց մասնագետը։

Ըստ Էդուարդ Հովհաննիսյանի, չկա որևէ հետազոտություն, որը կապացուցի, որ դիմակը բացարձակ անվնաս է։ Բացի դրանից, ԱՀԿ-ի ուղեցույցում կա հավելյալ հատված, որտեղ ներկայացված են դիմակների կրման հետևանքով առաջացող հնարավոր խնդիրները։ Մասնագետը նշեց, որ ԱՀԿ-ն էլ է հաստատում՝ հնարավոր է դիմակի հետևանքով խնդիրներ առաջանան.

«Արդեն մեկ շաբաթ է, ինչ երեխաները գնում են դասի, ու արդեն իսկ կան որոշակի բողոքներ՝ գլխացավեր, քթից արյունահոսություններ։ Այդ ամենը դիմակի կրման հետևանք է։ Այսինքն՝ մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ օգուտ ենք ստանում դիմակի կրումից և ի՞նչ վնաս ստանում։ Այդ դեպքում կշեռքի նժարին կդնենք երկու արդյունքներն էլ ու կհասկանանք՝ ո՞ր ուղղությամբ ենք գնում։ Եվ, եթե մենք դպրոցներում կարող ենք ապահովել ֆիզիկական հեռավորություն և օդափոխություն, ապա դասարաններում կարող ենք երեխաներին թույլ տալ նստել առանց դիմակների»։

Էդուարդ Հովհաննիսյանը հարց հնչեցրեց՝ արդյո՞ք մեկ շաբաթվա ընթացքում նախարարությունը հավաքագրել է բոլոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ ուսուցիչների և աշակերտների մոտ՝ դիմակների կրման հետևանքով։ Ըստ նրա, արդեն մի քանի օրվա փորձը կա, և կարող է որոշվել՝ արդյո՞ք վատ հետևանքներ ունեն դիմակները, թե՞՝ ոչ։

«Իմ կարծիքով, մենք կարող ենք թուլացնել այդ սահմանափակումը, քանի որ ակնհայտ երևում է՝ երեխաները դասի ժամանակ նեղվում են դիմակով ներկայանալուց։ Մենք պետք է հստակ շեշտը դնենք ֆիզիկական հեռավորության վրա։ Ես մեծ խնդիր եմ տեսնում երեխաների ֆիզիկական ակտիվության սահմանափակման մեջ։ Մենք երեխաներին թույլ չենք տալիս դասամիջոցներին մի փոքր սպառել իրենց էներգիան։ Կարծում եմ, այդ որոշումն ընդունելուց մասնագետների լայն շրջանակ չեն ներգրավվել։ Ես հոգեբանական վերլուծություն եմ կարդացել, որ որքան երեխաների ֆիզիկական ակտիվությունը սահմանափակվում է, այդքան ագրեսիան է ավելանում։ Իմ միանշանակ մոտեցումն այն է, որ պետք է մինիմալ լինի մեր միջամտությունը ուսումնական պրոցեսում, որ ուսուցիչները սթրեսային վիճակում չդասավանդեն ու երեխաներին նորմալ գիտելիք տան»,- մանրամասնեց նա։

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ երեխաների մոտ՝ դիմակների պարտադիր կրման հետևանքով, Էդուարդ Հովհաննիսյանը պատասխանեց՝ կարող են գլխացավեր ու գլխապտույտներ առաջանալ, կամ դիմակների աղտոտման հետևանքով կարող են կրկնավարակման դեպքեր լինել, ինչպես նաև կարող են մաշկային խնդիրներ առաջանալ.

«Ինչո՞ւ մեր երկրում դիմակների կրման հետ կապված այդքան մեծ խնդիր առաջացավ, քանի որ բնակչության հետ աշխատանքներ չտարվեցին ու մարդկանց հստակ չբացատրվեց կրման նպատակը, պայմանները, ինչպես պետք է դա անել, որ ավելի արդյունավետ լինի։ Այսինքն՝ աշխատանքը, որ պետք է իրականացվի բնակչության հետ, բավականին կարևոր է, իսկ մեզ մոտ բնակչությանը չդարձրին հակահամաճարակային գործառույթների մասնակից, որ նա զգա՝ ինքը դեր ու պատասխանատվություն ունի, նույնիսկ ֆիզիկական հեռավորություն պահելով մեծ օգուտ է տալիս պետությանը։ Այդ աշխատանքը չկատարվեց, և մենք տեսանք՝ ամեն որոշմանը հետևում է քաղաքացու հակազդումը, քանի որ չկար վստահություն։ Իսկ այդ վստահությունը կորավ փետրվար-մարտ ամիսներին, երբ հիվանդությունը ծաղրվեց։ Եվ արդեն սեպտեմբերին մարդիկ չեն հավատում, որ այս ամենն արվում է ի շահ երեխաների։ Բայց իրականում, դիմակներն այդքան արդյունավետ չեն»։

Դիտարկմանը, որ դպրոցներում վարակի ներթափանցումը կասեցնելու նպատակով ուսուցիչների մասշտաբային թեստավորումներ նախաձեռնվեցին, բայց ուսուցիչների մեծ մասն արդեն մեկ շաբաթ է՝ դպրոց է մտնում, թեև դեռ թեստավորվելու հերթն իրեն չի հասել, Էդուարդ Հովհաննիսյանն արձագանքեց՝ բոլոր ուսուցիչներին միաժամանակ հետազոտելը արդյունավետ չէ, քանի որ նրանք կարող են թեստավորման օրը վարակված չլինել, բայց հաջորդ օրը վարակվեն։

«Եթե մենք ճիշտ աշխատենք այդ ուսուցիչների հետ, պետք է հասկանանք, որ ասիմպտոմ ձևերը շատ չեն, առավել շատ են անգանգատ ձևերը։ Այսինքն՝ մարդը ինչ-որ բան զգում է, բայց չի գանգատվում։ Մենք պետք է բացատրենք, որ մարդիկ, որոնք ունեն որոշակի թուլություն, գլխացավ, կոկորդի ցավ, ջերմություն, պետք է առաջնային կարգով ստուգվեն։ Նրանք պետք է ստուգվեն առաջին հերթին, այլ ոչ թե բոլոր ուսուցիչներից հետո։ Քանի որ այս դեպքում ուսուցիչը, որն իրոք հետազոտության կարիք ունի, կարող է շատ ավելի ուշ հետազոտվել՝ հերթի մեջ սպասելով, այդպես իսկ վարակելով մյուս ուսուցիչներին։ Միանշանակ, ես կարծում եմ, որ ՊՇՌ հետազոտությունը պետք է արվեր՝ ըստ ցուցումների»,- եզրափակեց խոսքը բժիշկ-համաճարակաբանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am
16:48
Տոնական օրերին Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում 275 վարորդ, մարզերում՝ 310
Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
16:41
Սաուդյան Արաբիայի Մեքքայի և Մեդինայի փողոցներն անցել են ջրի տակ
Սաուդյան Արաբիայում սաստիկ ջրհեղեղի պատճառով Մեքքան և Մեդինան անցել են ջրի տակ։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։ Մահմեդականների...
Աղբյուր` Panorama.am
16:38
Դամասկոսի օդանավակայանը վերսկսել է միջազգային չվերթներ
Դամասկոսի միջազգային օդանավակայանը 2024 թվականի դեկտեմբերի 8-ից ի վեր առաջին անգամ վերսկսել է աշխատանքը։ Դեկտեմբերի 8-ին արտասահմանյան...
Աղբյուր` Panorama.am
16:13
Մեկնարկել է ձմեռային զորակոչը
Սիոն Սրբազանն իր աղոթքում խաղաղություն է հայցել մեր երկրի և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար
Աղբյուր` Panorama.am
15:54
Ուսումնասիրություն. Ովքե՞ր են ավելի լավ դիմանում ցավին՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք
Կանայք հաճախ պնդում են, որ իրենք ավելի դիմացկուն են ցավին, քան տղամարդիկ, քանի որ կարող են դիմանալ ծննդաբերական ցավերին: Այնուամենայնիվ,...
Աղբյուր` Panorama.am
15:49
Իրանում ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին:...
Աղբյուր` Panorama.am
15:48
Անշարժ գույքի շուկայում 2024 թ.-ին եղել է 247 926 գործարք. Սուրեն Թովմասյան
«Անշարժ գույքի շուկայում 2024 թվականը ևս առանձնացրել իր ակտիվությամբ, գործարքների քանակը եղել է 247 926, որից Երևան քաղաքում՝ 68946 և...
Աղբյուր` Panorama.am
15:43
Լեզուն կտրած դատապարտյալը վերադարձվել է ՔԿՀ
Հունվարի 6-ին, ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Մ.-ն, գտնվելով հոգեպես...
Աղբյուր` Panorama.am
15:21
Վանաձորցի աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ. ՔԿ
Երևանում անչափահաս աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնալուծվել են
Դերասաններ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես բաժանվել են։ Այս մասին հայտնում է People-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։ Դատարանի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Որպեսզի փետրվարի 1-ից օգտվենք հանրային տրանսպորտի ծառայություններից, ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր. Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրում է։ «Սիրելի՛ երևանցիներ, ինչպես գիտեք, 2025թ. հունվարի 1-ից գործում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}