Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ նստացույցի կանցնեն եթե ՌԴ-ի հետ սահմանը չբացվի
«Ինչ է մենք խռով զավակնե՞րն ենք, այս մարդիկ խնդիրներ չունե՞ն: Շարունակ գոռում ենք, ասում ենք՝ լուծեք այս հարցը, օրհասական է, մարդկանց տներից վեշերով դուրս են հանում, չեն կարողանում աշխատել»,-հայտարարեց կառավարության դիմաց ակցիա անցկացնողների ներկայացուցիչ Արթուր Ոսկանյանը: Ակցիային մասնակցում են մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք պահանջում են, որպեսզի կառավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը միջոցներ ձեռնարկի ՌԴ-ի հետ սահմանները բացելու ուղղությամբ:
Ցուցարարները պահանջում են, որ անձամբ վարչապետն իրենց դրական պատասխան տա, հակառակ դեպքում այսօրվանից կնստեն նստացույցի:
«Այսօրվանից ոչ թե պահանջելու ենք, այլ մեր քայլերով ստիպելու ենք, որպեսզի հետևողական լինեն և շատ արագ լուծեն այս հարցը»,- հայտարարեց ակցիայի մյուս մասնակիցը՝ Վարդան Վարդանյանը:
Ցուցարները ցանկանում են, որպեսզի հնարավորություն ստեղծվի օրինական ճանապարհով վերադառնան իրենց ընտանիքների մոտ, ուսումը շարունակել և արտագնա աշխատանքի մեկնել:
Կառավարության դեմ հավաքվածները իրեն հետ ունեն պաստառներ, որոնցով կոչ են անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին օգնել իրենց Ռուսաստան վերադառնալու համար:
Ցուցարարները բարձրախոսով հայտարարում են որ ՌԴ-ն բոլոր երկրների հետ բացել է սահմանները, բացի Հայաստանից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին