Քաղաքական 11:34 22/09/2020 Հայաստան

Հուդաների ժամանակը

«… Ես չեմ ուզում նմանվել այն իշխանություններին, որ երկար տարիներ հանրությունը պահանջում է նրանց հրաժարականը, սակայն նրանք համառորեն հրաժարական չեն տալիս»։ Նիկոլ Փաշինյան,  08.10.18։

Հատկապես վերջին  օրերին  Երևանում ամենից շատ վանկարկվող կարգախոսներն են՝   «Նիկոլ, հեռացի՛ր», «Հեռացնե՛նք Նիկոլին»  «Պահանջո՛ւմ ենք կառավարության հրաժարականը»  (իհարկե, չենք մոռանում նաև առողջապահության և կրթության  նախարարների արդեն քաղաքային  առօրյա դարձած  հրաժարականների պահանջները)։ Հրաժարականի պահանջը ուրիշ  էլ ո՞նց է լինում․․․

Ընդ որում, վարչապետի հրաժարականի պահանջներում նրան արդեն բացահայտորեն մեղադրում են  «ամերիկահպատակ»  ու «թրքապաշտ» լինելու մեջ․  այսինքն՝ պետական դավաճանության  մեջ։ Եթե նորմալ ԱԱԾ ունենայինք, նմանատիպ  խոսքերն օդում չէին մնա․․․ կամ օրինակ  «Միասնական Հայաստան» կուսակցության  հիմնադիր Խաչիկ Ասրյանը և Ազատության հրապարակում  19․09․20թ․ նրան սատարող հարյուրավոր  միտինգավորները ստիպված կլինեին ապացուցել իրենց խոսքերի ճշմարտացիությունը, կամ էլ վարչապետի աթոռը զբաղեցրածը հապարակավ պետք է հերքեր կամ հաստատեր իր դավաճան լինել-չլինելը։

Բայց ո՞ւր էր թե այսքանով սահմանափակվեին դավաճանական բացահայտումները։

Ֆեյսբուքը ողողված է Իլհամ Ալիևի հարցազրույցից հատվածներով, որտեղ նա հայտնում է նաև իր  և ՀՀ վարչապետի միջև բանավոր պայմանավորվածությունների  մասին․ «Նրանք քննադատում էին նախկին կառավարությանը, մեզ ոչ պաշտոնական խողովակներով դրական ազդանշաններ էին ուղարկում և խնդրում իրենց ժամանակ տալ:  ․․․․Այդ միտքը ամրապնդվեց Հայաստանի վարչապետի հետ Դուշանբեում իմ մի քանի հայտնի հանդիպումներից հետո: Այդ ժամանակ ինձ խնդրեցին ժամանակ տալ, քանի որ Հայաստանի ներքին վիճակը բարդ է, ծանր է, նախկին իշխանության ներկայացուցիչները ցանկանում են ռևանշի հասնել, իսկ դա շատ բացասական կանդրադառնա բանակցային գործընթացի վրա․․․»։  /Աղբյուր` AntiFake.am/

Ասվածին որևէ կերպ անդրադառնալու փոխարեն վարչապետը հայացքը նետել  է հեռավոր  2050 թվական։  Ջիվանին կասեր՝ «խելքին աշեցեք»․․․ 30 տարվա ռազմավարություն է մշակում մեկը, ում կառավարչական հմտությունները սահմանափակվում են   գրեթե մեկ տարի հանրապետությունը արտակարգ դրության մեջ է պահելով։

Հիմա   ի՞նչ անուն տաս թշնամու հետ գործակցողին, եթե ոչ հայրենիքի ու պետության  դավաճան։ Եվ այդ ինչպե՞ս է ստացվում, որ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում հանրությանն ամենից շատ հուզող հարցերի բացահայտումներն օտարներից ենք իմանում․ մեկ Լավրովն է հայտարարում, որ սեղանին փուլային տարբերակն է, հիմա էլ Ալիևն է ներկայացնում «վերելակային» պայմանավորվածությունների նրբությունները։  Փաշինյան Նիկոլն այն  ժամանակ Լավրովին չհակադարձեց, Ալիևի դեպքում էլ քառօրյա լռություն է․․․ Ինչպես երևում է՝ վարչապետի հիշողության կորուստները խրոնիկական են դարձել։

Բայց սրանք չափազանց լուրջ մեղադրանքներն են, և «ջուր ծեծելու» տաղանդն այստեղ բացարձակ տեղ չունի։ Սա էլ հո մաքսանենգ ծխախոտն ու ադամանդը չեն, որ «ես ուղտ չեմ» ասելով հարցն իբր փակված համարվի։

Նաև սխալվելու  իրավունքն է  վաղուց սպառված   ինչպես Փաշինյանի, այնպես էլ ՔՊ-ի համար։ «Սխալվելու վճռականությանը»  նվիրված տավտալոգիան նրանց չի փրկելու ոչ արդեն գործած սխալների, ոչ էլ կանխատեսելի հանցանք-սխալների մեղքերի համար պատասխան տալուց։ Սխալներ, որոնց հետևանքների համար պետությունն է վճարելու, շատ թանկ է վճարելու։  Իզուր չէ, որ փորձագետներն Ալիևի բացահայտումներից պատերազմի հոտ են զգում։

Այս հուդաների՞ն էիք արժանի անկախության երեք տասնամյակների  տարատեսակ  դժվարությունները հաղթահարելուց հետո։ Ո՞ւր  մնացին հայի հզոր գենի մասին բարձրագոչ  ներբողները, եթե ազգովին մի հաժարականի էլ չենք կարողանում հասնել։

Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում կառավարությունների հրաժարականները  սովորական երևույթ են, և նորմալ պաշտոնյաները հրաժարական են տալիս անհամեմատ թեթև ու անմեղ զանցանքների համար։  Իսկ  մեզանում դավաճանության մեջ կասկածվող վարչապետի հրաժարականի պահանջը, չգիտես ինչու որպես հակապետականություն է  ընկալվում։ Բավակա՛ն է ամեն ինչ գլխիվայր շուռ տալ։ Սխալվելու իրավունք Հայաստանում արդեն ոչ ոք  չունի, որովհետև  չկա  ավելի մեծ սխալ, մեղք ու թուլություն, քան բաց աչքով ու սթափ մտքով երկիրդ կորցնելը։

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում. Փաշինյան
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}