Ո՞րն է եղել 30֊ամյա ծննդկանի մահվան պատճառը
«Շենգավիթ» ԲԿ-ից այսօր դուրս է գրվում մահացած ծննդկան, 30-ամյա Սեդա Ասատրյանի նորածինը։
Ընտանիքի կնքահայր Հովհաննես Հարությունյանը հիվանդանոցում, լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք ակնկալում են գործի անկախ քննություն։
Նրա խոսքով, իմանալով «Շենգավիթ» ԲԿ-ի կապերը, ունեցած գումարը, իրենք հույս ունեն, որ այս դեպքն էլ, մյուսների նման չի ծածկվելու։
«Մենք եթե իմանայինք, որ Աշոտ Սիրունյանը վատ բժիշկ է, էդ մարդուն (ծննդկանին նկատի ունի, խմբ.) չէինք բերի իր մոտ։ Մենք գիտենք, որ լավ բժիշկ է։ Բայց որ լավ բժիշկ է, դա նշանակում է՝ կարող է մոռանա՞լ ինչ-որ բանի մասին, մարդ մահանա, ընտանիք դժբախտանա, մենք էլ ասենք՝ դե հա, լավ բժիշկ է, անցնի գնա՞։ Ասենք նման հարց կա, եթե դու գիտես, որ մարդը մի անգամ մահից հազիվ է պրծել, դու այդ մարդուն ընդունում ես քո մոտ, հղիությանը հետևում ես, գիտես այդ խնդիրը, գոնե մի օր շուտ չպիտի՞ կանչես մարդուն, որ հասկանաս՝ ինչ ես անելու, եթե բարդություն լինի։ Կամ եթե գիտես, որ մարդը անտիբիոտիկից խնդիր ունի, մյուսը ո՞նց ես բռնում ներարկում։ Կամ, որ գիտեն՝ խնդիր ունի անտիբիոտիկի հետ, ինչո՞ւ են երեխայի ծննդից հետո զանգում Գոքորին (ծննդկանի ամուսինը, խմբ.), ասում, որ երեխան ծնվել է, բայց կինդ խնդիր ունի, ինքը ալերգիա ունե՞ր։ Եթե դու այդ հարցը տալիս ես՝ մտածելով, որ ալերգիա ունի, ո՞նց չես հետաքրքրվում»,- ներկայացրեց նա։
Ըստ ծննդկանի հարազատի, իրենք անգամ ուղարկել են այն դեղը, որ ծննդկանի վրա լավ է ազդում, բայց բժիշկն ասել է, որ փորձարկել են, դա էլ է նրա վրա վատ ազդում։ Նա նաև տեղեկացրեց, որ մահը գրանցվել է 17.00-ին, բայց միայն 22.00-ին է ոստիկանությանը հայտնի դարձել.
«21.30 ուզում էինք երեխու մոտ մտնել, նույնիսկ չգիտեին՝ ծնողն ով է։ Ասում են՝ մերը պիտի գա, ասում ենք՝ ծնողին սպանել եք։ Տեղյա՞կ չեք դրանից»։
Հարցին, թե նախքան ծննդաբերությունը որևէ խնդիր եղե՞լ է ծննդկանի մոտ, Հովհաննես Հարությունյանը պատասխանեց՝ ոչ մի խնդիր։
«Դիահերձման արդյունքները պարզ են, մահը տեղի է ունեցել անտիբիոտիկի ներարկումից, էպիկրիզը կա։ Հիմա մենք սպասում ենք քննչական պրոցեսներին։ Ի սկզբանե ասում ենք՝ ոչ մեկին չենք վստահում, հուսով ենք՝ ինչ-որ կողմնապահություն չի արվելու։ Մեր խնդիրն այն է, որ բոլոր բժիշկները սթափվեն»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին