Քաղաքական 10:47 22/09/2020 Աշխարհում

Սասունյան. Թրամփի կողմնակից սևամորթ ամերիկացիների խմբի վիճահարույց կապերը Թուրքիայի հետ (վերջին մաս)

Անցյալ շաբաթ ես հրապարակեցի իմ հոդվածի առաջին մասը՝ նկարագրելով մի խումբ սևամորթ ամերիկացիների լոբբինգ իրականացնելու ջանքերը Թրամփի վերընտրման համար՝ հարուստ թուրք գործարարների ֆինանսական աջակցությամբ, որոնք միլիարդավոր դոլարներ էին ներդնելու Միացյալ Նահանգներում: Այս գործարարներից մեկը Ալի Աքաթն էր։

ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում Աքաթը հանդիպել է XStrategies-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բրուզեվիցի հետ Վաշինգտոնի «Թրամփ» միջազգային հյուրանոցում, որտեղ քննարկել են Թուրքիայի՝ ԱՄՆ-ում 12 միլիարդ դոլար ներդնելու և 25000 աշխատատեղ ստեղծելու մտադրությունը: Աքաթը լուսանկարվել էր ԱՄՆ Կապիտոլիում երեք հանրապետական կոնգրեսականների՝ Ջո Ուիլսոնի (Հարավային Կարոլինա), Փիթ Սեշնսի (Տեխաս) և Սքոթ Փերիի (Փենսիլվանիա) հետ: Նա նաև հանդիպել է միլիարդատեր Թոմ Բարաքի և Լարա Թրամփի հետ «Թրամփ» միջազգային հյուրանոցում։

Salon.com-ը հայտնել է՝ Աքաթը պատմել է թուրքական մամուլին, որ «Սքոթը նրան տարել է Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի շտաբ, որտեղ նա լուսանկարվել է և հանդես եկել ճառով, իսկ հետո՝ Սպիտակ տուն։ Ահա տվյալ հատվածի մոտավոր թարգմանությունը․ «Դարել Սքոթի հետ հանդիպումների ժամանակ նա ջերմորեն աջակցեց նախագծին: Նա մեր նախագիծը փոխանցեց Դոնալդ Թրամփ կրտսերին, իր գործընկերներին և ընտանիքին։ Նախ նա ինձ տարավ հանրապետականների շտաբ, որտեղ ես հնարավորություն ունեցա բացատրել նախագիծը, և այն դուր եկավ բոլորին։ Այնուհետև նա ինձ տարավ Սպիտակ տուն՝ ելնելով հարցի կարևորությունից։ Մենք շփումներ ունեցանք Սպիտակ տանը և հանդիպեցինք Դոնալդ Թրամփ կրտսերի հատուկ օգնականնների և օգնականներ Էնդրյու Ջուլիանիի, Քլեյոն Թ. Հենսոնի, Ռոնի Լ․ Ջեքսոնի, Ջենիֆեր Ս․ Կորնի և Ալեքսանդրա Ե․ Վելեցիսի հետ»։

«Թուրքական հոդվածին զուգահեռ պատկերված է Աքաթի և Դարել Սքոթի լուսանկարը, որոնք միասին դիտում էին մի հաստ թղթապանակ Սպիտակ տան հարևանությամբ գտնվող  Էյզենհաուերի գրասենյակի շենքի համաժողովների դահլիճում՝ ըստ շենքին ծանոթ մարդկանց վկայության։ Այդ շենքը հյուընկալում է Սպիտակ տան աշխատակազմի մեծ մասին», հայտնել է Salon.com-ը։
«Աքաթը թուրք-ամերիկյան [լուրերի] հրատարակությանն ասաց, որ 15  թուրքական ընկերություններ պատրաստ են առաջ տանել բիզնեսը Միացյալ Նահանգներում։ Գրեթե միաժամանակ, Դարել Սքոթը հրապարակեց իր ուղևորությունները Նախագահի օդանավով (Air Force One) և Սպիտակ տուն այցերը իր URC-ի կարգավիճակով, քանի որ ինքը և URC-ի [«Քաղաքների վերածննդի դաշինք»] համանախագահ Քարիմ Լանիերը անմիջականորեն աշխատել են Թրամփի և խորհրդականների հետ, ներառյալ Ջարեդ Քուշները (որին Սքոթը անվանում է «J-Rock»), թե ինչ կդառնա Սպիտակ տան հնարավորությունների և վերածննդի խորհուրդը, որն ստեղծվել է նույն տարվա դեկտեմբերին։ Սքոթի այցերը ներառում էին Սպիտակ տանը Թրամփի հետ միջանկյալ ընտրությունների արդյունքների նրա երեկոյան դիտարկումները», հաղորդել է Salon.com-ը: «Սքոթի ու Թրամփի կողմից ընտրություններին հետևելուց մեկ օր առաջ, Թրամփը Թուրքիային ազատեց էներգետիկ պատժամիջոցներից, որոնցով իր վարչակազմը նոյեմբերին դrել էր Իրանի վրա: Սա խիստ քննադատության արժանացավ ԱՄՆ որոշ պաշտոնյաների կողմից, որոնք այդ քայլը գնահատեցին որպես ենթարկում Էրդողանի կոշտ մարտավարության դեմ, հատկապես «Հալք» բանկի՝ Թուրքիայի ֆինանսական հաստատության հետ բանակցությունների կապակցությամբ, որը ներկայումս գտնվում է դաշնային հետաքննության տակ՝ Իրանի դեմ պատժամիջոցները խախտելու համար»:

Salon.com- ը հայտնել է. «Նույն օրը, երբ Թրամփը թույլ տվեց Թուրքիային շրջանցել պատժամիջոցները, Ֆերհան Ադեմհանը՝ թուրք հարուստ արդյունաբերող և ներդրող, որը կապեր ունի նաև Աքաթի, ինչպես նաև [թուրք գրող Ռաբիա] Կազանի և Թրամփի քարոզարշավի աջակից ու Փենսի դաշնակից Մարթա Բոնետայի հետ, իր ֆեյսբուքյան էջում գրեց․ «Ամերիկան ութ երկրի ազատեց [պատժամիջոցներից], որոնք նրանք կիրառել են Իրանի դեմ: Ազատվեց նաև մեր երկիրը։ Մենք ազատվեցինք այս բեռից՝ հանուն մեր երկրի»: Մի քանի շաբաթ անց Աքաթը վերադարձավ Վաշինգտոնում գտնվող նախագահի հյուրանոցը, տեղադրեց Թրամփի և Ջուլիանիի լուսանկարները, ինչպես նաև Սպիտակ տան նվերները»:

«Դեկտեմբերի 12-ին Թրամփը հրամանագիր ստորագրեց Սպիտակ տան քաղաքների վերածննդի և հնարավորությունների խորհուրդ ստեղծելու վերաբերյալ։ Հրամանագրի գրեթե յուրաքանչյուր պարբերության մեջ կցված է «հնարավորությունների գոտու» զարգացումը: Ստորագրմանը ներկա էր Դարել Սքոթը, և Թրամփը առանձնահատուկ գովաբանեց նրան։ Այդ օրը, Ազգային բազմազանության խորհուրդը, մի խումբ, որը ստեղծել էր Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենը, որտեղ Սքոթն ու Լանիերը աշխատել էին որպես բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ Կազանը նստում էր խորհրդակցական խորհրդում, լուրը տեղադրեց Թվիթերում ՝ հեգնանքով մատնանշելով, որ Քոհենը դատապարտվել էր բանտարկության հենց նույն օրը․ «ՇՏԱՊ․ նախագահ Թրամփ․ԿԱՐԵՎՈՐ  ճառ․ հրաման է ստորագրում Քոհենի երեք տարվա ազատազրկման ֆոնին https://youtu.be/LRZviaXbHOI», հայտնել է Salon.com-ը։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից Քոհենի գրասենյակներ ու տներ կատարած ստուգայցերից, հեռախոսներն ու համակարգիչները բռնագրավելուց հետո, Ազգային բազմազանության խորհրդի (NDC) տնօրեն Բրյուս Լեվելը, որը Կազանի խոսքով, իրենից շորթեց 1000 դոլար, տեքստային հաղորդագրությամբ իր մտահոգությունն էր հայտնել Կազանին, որը ձեռք էր բերվել Salon-ի կողմից․ «Վստահիր ինձ։ Ոչ մեկին մի ասա Թրամփի NDC-ի մասին։ Ջնջիր։ Քոհենը մեղադրանքի է ենթարկվել: Շնորհակալություն»:

«Դեկտեմբերի 23-ին, Հնարավորությունների և վերածննդի խորհրդի պաշտոնական ստեղծումից հետո, Թրամփը Թվիթերում գրել է «Էրդողանի հետ խիստ ընդլայնված առևտրի քննարկման մասին․․․․ Երկու օր հետո, Daily Sabah-ը, որը պատկանում է Էրդողանի փեսային, հրապարակեց Աքաթի հետ մեկ այլ հարցազրույց՝ նշելով, որ առևտրային բանակցությունները առաջ են գնացել: Նա ապագա տնտեսական փաթեթը գնահատեց 1 միլիարդ դոլար։ Հոդվածը, որը հրապարակվել էր Սուրբ ծննդյան օրը, վերնագրված էր. «Հաջորդ տարի ակնկալվում է թուրք-ամերիկյան երկկողմ առևտրի աճ», հայտնել է Salon.com-ը։ «Հաջորդ ամիս Թրամփը Թվիթերում դարձյալ գրեց Թուրքիայի հետ առևտրային քաղաքականության մասին․․․․ «Նաև խոսեցի ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև տնտեսական զարգացման մասին․ էապես ընդլայնվելու մեծ ներուժ․․․»»։

Salon.com-ը եզրակացրել է․ «Այս ջանքերը, URC-ից Սքոթի և Լանիերի աջակցությամբ, ի թիվս այլոց, կբերեն փոփոխություններ ԱՄՆ-ի առևտրային քաղաքականության մեջ՝ առաջնահերթություն տալու թուրքական արտադրական ընկերություններին Միացյալ Նահանգներում, կարծես թե հակասելով Թրամփի «Առաջինը Ամերիկան» օրակարգին»։

«CREW-ի [Քաղաքացիները պատասխանատվության և էթիկայի համար], Քարոզարշավի իրավական կենտրոնի և OpenSecrets-ի փորձագետներն ասել են Salon-ին, որ առաջին հայացքից այս նախաձեռնությունը մտահոգություններ կառաջացնի «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի» (FARA) հնարավոր խախտումների վերաբերյալ, որը պահանջում է օտարերկրյա շահերի համար լոբբինգ իրականացնող ամերիկացնիներից գրանցվել կառավարության կողմից»։
Salon.com-ը հայտնել է, որ «URC-ը կարող է նաև բախվել հարկային օրենսդրության պարտավորություններին: Մի պահ խումբը հարկերից զերծ 501 գ (3) շահույթ չհետապնդող կազմակերպություն էր, որը կարող էր նվիրատվություններ ընդունել, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներից, առանց աղբյուրների բացահայտման: Բայց քանի որ URC-ն ակնհայտորեն երբեք հարկային հայտարարագիր չի ներկայացրել, Ներքին եկամուտների ծառայությունը (IRS) այս տարվա մայիսին հետ կանչեց հարկերից ազատված լինելու նրա կարգավիճակը»:

Սա տարօրինակ պատմություն է մի խումբ մարդկանց մասին, որոնք իրականացնում են Թրամփի քարոզարշավի պահանջները, որպեսզի նախագահը լավ տեսքով երևա սևամորթ ամերիկացիների առջև, ընդ որում պնդելով, որ նրանք թուրքական աղբյուրներից ներդրումներ են ներգրավում սևամորթների աղքատ բնակավայրերի համար։ Նրանց գործողությունները պետք է հետաքննվեն Արդարադատության բաժանմունքի և Ներքին եկամուտների ծառայության կողմից։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում. Փաշինյան
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}