Ռոբերտ Քոչարյանն ակցիայի մասնակիցներին խնդրեց՝ իր պես երեքշաբթին չջնջեն օրացույցից
Հայաստանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց մինչ դատական նիստի մեկնարկը ակցիա էին իրականացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։
«Քոչարյան, հերոս» ու այլ կարգախոսներ վանկարկող աջակիցներին մոտեցավ ՀՀ երկորրդ նախագահը կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի ուղեկցությամբ։
Նրանց ակցիայի մասնակիցները դիմավորեցին բուռն ծափահարություններով, բացականչություններով, հետաքրքրվեցին նրա որպիսությամբ։
«Մի քանի րոպե ունեմ, մինչ դատական նիստը սկսկելը։ Եկել եմ, ձեզ շնորհակալություն հայտնեմ ձեր ակտիվ աջակցության համար։ Դա և ուժ է հաղորդում, և տոկունություն։ Բայց պետք է ասեմ, որ այս անիմաստ դատը բավականին երկար է տևելու։ Ասել եմ արդեն՝ իմ օրացույցում երեքշաբթի օրը գոյություն չունի, ջնջված է, անիմաստ օր է, և ես չեմ ուզում, որ ձեր օրացույցում էլ նույնը լինի»,-ակցիայի մասնակիցներին ասաց Ռոբերտ Քոչարյանը, ինչին ավաքվածներն արձագանքեցին՝ «մենք պատրաստ ենք ձեզ համար», «մինչև վերջ»։
Ռոբերտ Քոչարյանը ներկա քաղաքացիներին խնդրեց արևի տակ չկանգնել, տուն գնալ։
«Այս անիմաստ դատը մտել է ռուտինայի մեջ, երկար է տևելու։ Ուղղակի խնդրում եմ՝ ձեր երեքշաբթին մի ջնջեք ձեր օրացույցից, զբաղվեք ձեր գործերով։ Լավ եղեք, շնորհակալություն ձեզ, առողջ եղեք»,-նշեց նա։
Ռ. Քոչարյանի հեռանալուց հետո ակցիայի մասնակիցները շարունակում էին բացականչել «Հաղթանակ», «Քոչարյան, հերոս» և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան