![](https://panorama.am/news_images/789/2364787_1/msb_depo_16_9_1595060503_16_9_1595766525_1_16_9_1596002282.thumb.jpg)
Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ Հայաստանը «կրակի հետ է խաղում»
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում, ըստ Բաքվի հաղորդագրության, «հայկական գնդակից սպանված» ադրբեջանցի զինծառայողի՝ Էլշեն Մեմմեդովի թեմային։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Այդ մասին գրառում է արվել Թուրքիայի ՊՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում։ Թուրքական ռազմական գերատեսչությունը Հայաստանին մեղադրել է «հրադադարի ռեժիմի խախտման մեջ» և զգուշացրել, որ Հայաստանը իսկույն «դադարեցնի կրակի հետ խաղալը»։
Թուրք-ադրբեջանական քարոզչական շեշտերը կրող նշյալ հայտարարությունը երկրորդել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ըստ նրա ձևակերպումների՝ Հայաստանը պիտի դադարեցնի «ագրեսիան և խելքը գլուխը հավաքի»։
Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է լինել եղբայրական Ադրբեջանի կողքին։
Լրահոս
Տեսանյութեր
![Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ](https://panorama.am/video_images/19/54154_1/f677fb7808d405_677fb7808d446.jpg)
![Միրզոյան. Զենք ձեռք բերելը բոլորի սուվերեն իրավունքն է](https://panorama.am/video_images/19/54101_1/f677e5f20bbeaa_677e5f20bbee9.png)