Մարդկությունը սպառնալիքի տակ է հարուստների պատճառով
Մոլորակի ամենահարուստ մարդիկ (63 միլիոն մարդ) մթնոլորտ են արտանետում կրկնակի ավելի շատ ջերմոցային գազեր, քան մարդկության ամենաաղքատ 50 տոկոսը: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Օքսֆամի բարեգործական կազմակերպության ուսումնասիրության մեջ:
Հարուստները սպառում են հսկայական քանակությամբ ապրանքներ և ծառայություններ, ինչ սպառնում է մարդկությանը կլիմայական աղետով: Օքսֆամի կլիմայական քաղաքականության ղեկավար Թիմ Գորը ասում է, որ գերսպառումը սրում է կլիմայի ճգնաժամը, իսկ աղքատներն ու երիտասարդները վճարում են դրա համար:
Զեկույցում կոչ կա՝ բարձրացնել հարկեր բարձր արտանետումների աղբյուրների համար, ինչպիսիք են մասնավոր ինքնաթիռները, սպորտային մեքենաները և ամենագնացները: