Եթե դրանք համապատասխանեին իրականությանը, ապա «Իմ քայլի» նախընտարկան ցուցակը սպառված կլիներ. Սուրեն Գրիգորյան
«Եթե կլինեն պատգամավորներ, ովքեր նման քայլի անհրաժեշտություն կտեսնեն, կարծում եմ իրնեք պետք է մեկնաբանեն և պատճառներն ասեն: Քանի դեռ նման հայտարարություն չի եղել, թույլ տվեք որևէ մեկնաբանությունից ձեռմպահ մնալ»,- Աժ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի՝ խորհրդարանական մեծամասնությունից պատգամավորների դուրս գալու լուրերի մասին հարցին:
Լրագրողը հայտնեց, որ մամուլում խոսվում է, որ մանդատը վայր դնելու պատճառը ՍԴ դատավորների ընտրության հետ է կապված և շրջանառվում է Գայանե Աբրահամյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Գոռ գևորգյանի, Լուսինե Բադալյանի, Համազասպ Դանիելյանի անունները:
Սուրեն Գրիգորյանի խոսքով մամուլը հենց սկզբից նման տեղեկատվություններ է տարածում, և եթե դրանք համապատասխանեին իրականությանը, ապա «Իմ քայլի» նախընտարկան ցուցակը սպառված կլիներ:
Պատգամավորը հերքեց նաև տեղեկությունը, ըստ որի ինքը շուտով կնշանակվի արդարադատության փոխնախարարի պաշտոնում:Գրիգորյանը շեշտեց, որ այդ լուրը հստակ հերքել է նաև արդարադատության նախարարը Ռուստամ Բադասյանը:
Անդրադառնալով Գագիկ Ծառույկյանի, Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցությունների և ՀՅԴ-ի համատեղ հանրահավաքին՝ պատգամավորը շեշտեց, որ ցանկացած անձ սահմանադրությամբ իրավունք ունի ազատ հանրահավաքներ հրավիրել՝ պահպանելով օրենքով և համաճարակով սահմանված պահանջները: