ՀՊՏՀ դասախոսներն ակցիա են անում կառավարության դիմաց
«Մենք ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ կառավարության, ոչ ԿԳՄՍ նախարարի դեմ ցույց չենք անում։ Մեր պահանջը հուլիսի 17-ին «ՀՊՏՀ» ՊՈԱԿ ռեկտորի մրցույթի արդյունքների՝ օրենքով սահմանված կարգով հաստատումն է»,- կառավարության դիմաց հայտարարեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվից ձևավորված կազմկոմիտեի անդամը։
Հիշեցնենք՝ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվից ձևավորված կազմկոմիտեն հայտարարել էր, որ ՀՊՏՀ դիմացից երթով շարժվելու են դեպի ՀՀ կառավարություն, ներկայացնելու իրենց միակ պահանջը։
ԵՊՏՀ դասախոս, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ասաց, որ կոկլոտիվի պահանջն արդարացի է. «Ասում է՝ դուք՝ կառավարություն, ձևավորել եք խորհուրդ, որն օրինական ընտրել է ռեկտորի, հիմա չի նշանակում ռեկտոր, արդեն անցել է երկու ամսից ավելի։ Ինչո՞ւմն է խնդիրը։
Բուհը չի կարող ապրել անորոշության պայմաններում։ Պետք է ունենա հստակ ղեկավար, որպեսզի շարունակի գործունեությունը»,- նշեց նա։
Ակցիայի մասնակիցները հիշեցրեցին, որ հուլիսի 17-ին ՀՊՏՀ խորհրդի նիստում անդամների 2/3 -ի ընտրությամբ ռեկտոր էր ընտրվել Դիանա Գալոյանը։
Կազմկոմիտեի մի քանի անդամ մտան կառավարություն։
«Արդեն շուրջ 2 տարի է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։ 2020 թվականի մայիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջապես հայտարարեց «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։ Այս իրավիճակը ավելի է խորացնում անորոշությունը, որը ստեղծվել է ՀՊՏՀ շուրջ՝ հանդիսանալով ճգնաժամի պատճառ»,- նշված էր կազմկոմիտեի ավելի վաղ տարածած հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՊՏՀ կոլեկտիվից ձևավորված կազմկոմիտեն հավաք ու երթ կանցկացնի
- Դիանա Գալոյան - ԲՈԿ «հակամարտությունը» շարունակվում է․ գիտական աստիճանից զրկելու հրամանն առոչինչ է
- ՀՊՏՀ ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը
- ԲՈԿ-ն անվավեր է ճանաչել ՀՊՏՀ նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական աստիճանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան