Ռուսաստանում չորրորդ օրն անընդմեջ COVID-19 նոր դեպքերի թիվը գերազանցում է 6 հազարը
Անցած օրվա ընթացքում ՌԴ 83 մարզերում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 6215 նոր դեպք: Նախօրեին աճը կազմել է 6196 մարդ: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1,115,810-ի: Այս մասին գրում է kommersant-ը։
Նախօրեին 71-ի մարդ է մահացել, մահվան ընդհանուր թիվը հասել է 19 649-ի:
Մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է Սանկտ Պետերբուրգում՝ 25 մարդ (ընդհանուր՝ 2 802) և Մոսկվայում՝ 15 (5084):
Ռուսաստանը աշխարհում դեպքերի թվով չորրորդն է, մահացությունների թվով՝ 12-րդը։
Չնայած COVID-19-ի դեպքերի օրական աճին՝ ՌԴ իշխանություններն ու բժիշկները իրավիճակն անվանում են կայուն և նոր դեպքերի աճը բացատրում են շնչառական հիվանդությունների սեզոնի, արձակուրդից մարդկանց վերադարձի, ուսումնական տարվա մեկնարկի և այլ գործոնների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները