Ամուլսարի փրկության կողմնակիցներին են ձերբակալել և տեղափոխել Երևան. Բունիաթյան
Ջերմուկ համայնքի երեք բնակիչներ են կալանավորվել, որոնք տեղափոխվել են Երևան և նրանց մեղադրանքներ է առաջադրվում։ Այս մասին տեղեկացնում է Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի պահապան Շիրակ Բունիաթյանը։
«Այս պահին ունենք կալանավորված Ջերմուկ համայնքի երեք բնակիչներ, որոնք տեղափոխվել են Երևան և նրանց մեղադրանքներ է առաջադրվում։
Այո՛, մենք չենք խրախուսելու ոչ մի բռնություն, բայց նաև չենք հանդուրժելու խտրական վերաբերմունքը։
Մեր կարծիքով խտրական է , երբ մոտ մեկ տարի առաջ Գնդեվազ գյուղում քաշքշուկի հետևանքով կալանավորվեցին Ջերմուկ համայնքի երեք երիտասարդներ։
Մեր կարծիքով խտրական է, երբ Լիդիանի պահնորդները մի քանի տասնյակ անձանցով ծեծի են ենթարկում Ջերմուկի բնակչին և նրան օգնության հասած ոստիկանին և դա մինչ այժմ չի արժանացել իրավական համարժեք գնահատականի։
Մեր կարծիքով խտրական է, երբ ասում են՝ օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել, բայց ԱՄՈՒԼՍԱՐԻ փրկության կողմնակիցներին են ձերբակալել և տեղափոխել Երևան։
Սիրելի պատվախնդիր ՀԱ՛Յ, այսօր մենք ինքնաբուխ կերպով, մեր ընտանիքներով դուրս ենք գալու Ջերմուկի տաքսիների կանգառ և մեր աջակցությունը հայտնենք կալանավորված քաղաքացիներին։
Հանդիպում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում, ժամը 17։00-ից սկսած»,- նշված է Շ.Բունիաթյանի տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի պահապան. Այսօր ոստիկանական մեծ ուժեր են նորից բերվել Ամուլսար
- Ամուլսարի պահապան. Ջերմուկի բնակիչները սպասում են Փաշինյանին
- Այս կառավարությունն որոշել է որևէ կերպ չլուծել Ամուլսարի հարցը. Դանիելյան
- Հուսով ենք, որ կվերանայեք Ձեր դիրքորոշումը. Ամուլսարի համայնքների բնակիչները դիմել են Ռուբեն Հախվերդյանին
- Լևոն Գալստյան. Ամուլսարի խնդրով հարուցված քրգործի մասնագիտական նյութերը ՀՔԿ-ն հրաժարվում է տրամադրել
- Ստեփան Դանիելյան. Ճիշտը կլիներ այն, որ Ամուլսարի հակադիր կողմերը միավորվեին ու գնային կառավարության շենք
- «Լիդիան Արմենիայի» նոր պահնորդական ծառայությունը հարձակվել է Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել նրանց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան