Մերկելը հայտարարել է ՄԱԿ-ի բարեփոխման անհրաժեշտության մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը` հետագա զարգացման և գլոբալ մարտահրավերներին պատասխանելու համար: news.ru-ն գրում է, որ, նրա խոսքով, Գերմանիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել և մասնակցել այս գործընթացին:
«Չնայած ազգային սահմաններին՝ համաշխարհային խնդիրները պահանջում են համաձայնություն և համագործակցություն»,- Մերկելի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
Գերմանիայի կանցլերի խոսքով, շատ հաճախ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «արգելափակվում» է այնպիսի իրավիճակում, որը պահանջում է կարևոր որոշումներ:
Կորոնավիրուսային համաճարակի հետ կապված երկրների ղեկավարները Գլխավոր ասամբլեայում ելույթ են ունենում տեսանյութերի ձևաչափով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին