Դատախազ Բաղդասարյան. Չենք պատրաստվում ներկայացնել մի փաստարկ, որին հակադարձելու հնարավորություն պաշտպանության կողմը չի ունենա
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը մարտի 1-ի մայր գործի նյութերն իրենց ամբողջությամբ տրամադրելու վերաբերյալ։
Մասնավորապես, պաշտպանները պահանջել են գործի նյութերը ամբողջական ծավալով, որն առկա է 2008 թվականի մարտից մինչ այս պահը։ 600 հատոր կազմող գործից անջատված մասով փաստաբաններին տրամադրվել է ընդամենը 79 հատոր։
Պաշտպանները հայտնել են, որ քննիչը ընտրել է միայն այն հատորները, որտեղ կան նյութեր, որոնք կարող են օգտագործվել Ռ․ Քոչարյանի դեմ։ Մինչդեռ գործի նյութերում կան բազմաթիվ ցուցմունքներ և ապացույցներ, որոնցով սույն գործով անցնող անձանց առաջադրված մեղադրանքը կարող է հերքվել, և նրանք կարող են արդարացվել։
Նմանատիպ միջնորդություն ներկայացրել էր նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։
Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց մեղադրանքը պաշտպանող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։ Ըստ նրա, պաշտպանական կողմը զրկված չէ ապացույցներ պահանջելու հնարավորությունից, իսկ կողմերի մրցակցության սկզբունքը չի խախտվել։
«Մենք սույն գործով պաշտպանության կողմի հետ որևէ այլ միջոցով չենք կռվում, մեն որևէ փաստարկ չենք ներկայացնում, չենք ներկայացրել, որոնք չկան քրեական գործում, չենք պատրաստվում ներկայացնել մի փաստարկ, որին հակադարձելու հնարավորություն պաշտպանության կողմը չի ունենա։ Եթե մենք օգտագործենք սույն գործոց մի այնպիսի միջոց, որը մատչելի չի լինի պաշտպանական կողմի համար, և պաշտպանության կողմտ զրկված կլինի դրան հակափաստարկներ ներկայացնելու, հերքելու, հակառակը պնդելու հնարավորությունից, ի սկզբանե ասում եմ, գործ կունենանք անհավասար պաշտպանության, անհավասար զենքերի հետ ու կողմերի հետ։ Բայց սույն գործով մեր զենքը դատարան ներկայացված փաստական տվյալներն են»,-ասաց դատախազը։
Նա նշեց, որ մեղադրանքը կողմը հասարակությունից որևէ բան թաքցնելու, մոլորեցնելու մտադրություն չունի։
Դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ ասաց, միջնորդությունում ներկայացվածների մեծ մասը ենթադրություններ են՝ «չափազանց բարձր վերացականության աստիճանով։ Դրա առհավատչյան է միջնորդության մեջ օգտագործվող եզրույթները՝ «մեծ է հավանականությունը», «ամենայն հավանականությամբ»»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանն ակցիայի մասնակիցներին խնդրեց՝ իր պես երեքշաբթին չջնջեն օրացույցից
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների պահանջի վերաբերյալ մեղադրող կողմը կարծիքը կներկայացնի հաջորդ նիստին
- Ռոբերտ Քոչարյան. Ծաղկաքաղի արդյունքում ձևավորված քրեական գործ է
- Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը մասնակի վերացվել է
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Դատախազների առարկությունը դատարանը դիտում է որպես վետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան