Զարիֆ. Իրանը չի պատրաստվում կրկին քննարկել բանակցությունների ընթացքում քննարկված հարցը
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խախտել է ՀԳՀԾ-ն և Իրանը չի պատրաստվում կրկին քննարկել բանակցությունների ընթացքում քննարկված հարցը: Այս մասին գրում է Pars Today-ը։
«Իրանը միշտ հարգել է միջազգային իրավունքը և չի հարձակվել որևէ երկրի վրա», - երկուշաբթի օրը, ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդի խորհրդի առցանց նիստում ունեցած ելույթում, ասել է ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը, հավելելով, որ ԱՄՆ-ն իր քայլերով մտահոգություն է պատճառել միջազգային հանրությանը:
Պատասխանհելով Իսրայելի հետ ԱՄԷ-ի և Բահրեյնի հարաբերությունների կարգավորման և արդյունքում Իրանի մեկուսացման վերաբերյալ հարցին, Զարիֆն ասել է. «ԱՄԷ-ն և Բահրեյնը վաղուց հարաբերություններ են ունեցել Իսրայելի ռեժիմի հետ: Ինչ վերաբերում է մեկուսացմանը, ապա պետք է նայել ԱԽ-ին՝ հասկանալու համար, թե որ երկիրն է մեկուսացված»::
Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է. «ԱՄՆ-ը Իրանի վրա գործադրել է բոլոր հնարավոր ճնշումները, սակայն ապարդյուն»:
Զարիֆը նշել է, որ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանիի վրեժը լուծված չէ, հավելելով. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է սպանել մեր ազգային հերոսին, և այս գործը փակված չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան