Իվետա Տոնոյան. Մարդկանց կալանավորելով երկրի առջև ծառացած խնդիրները չեն լուծվելու
ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանն արձագանքել է կուսակցության առաջնորդ Գգաիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ տարածված լուրերին։
Նա գրել է.
««Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների կողմից հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք անցկացնելու վերաբերյալ տեղեկատվության տարածումից ընդամենը ժամեր անց իշխանական քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց այն թեզը, որի համաձայն առաջիկա երկու օրերի ընթացքում Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի:
Իսկապես ցավալի է, որ հնչող քննադատությունների վերաբերյալ իշխանությունների հակափաստարկներն այնքան թույլ, սին ու դատարկ են, որ ամեն անգամ գործի է դրվում քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու այլևս իրենց համար սիրելի դարձած կալանավորման գործելաոճը: Մարդկանց կալանավորելով երկրի առջև ծառացած խնդիրները չեն լուծվելու, հարյուր հազարավոր ընտանիքների սոցիալական վիճակը չի բարելավվելու, արտաքին պարտքը չի փակվելու, ներդրումներ չեն գալու ու աշխատատեղեր չեն ստեղծվելու: Իշխանություններն այլևս դարձել են կանխատեսելի իրենց փոքրոգի պահվածքով, երբ անգամ հանրահավաքի անցկացման վերաբերյալ մեկ հայտարարությունից ընկնում են ցնցակաթվածի մեջ:
Անհավասարարակշիռ ու քինախնդիր վարքագիծն այլևս իշխանությունների ձեռագիրն է դարձել»:
Հիշեցնենք, որ այսօր երեք կուսակցությունները տարածել էին համատեղ հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է. ««Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները, գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժ. 18:00-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին