Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել Գնդեվազի ծեծկռտուքի մասին
Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.40, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Գնդեվազ գյուղում մեծ կռիվ է: Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծեծկռտուքի վերածված վեճը ծագել է օրեր առաջ, երբ բողոքի ակցիա իրականացնողները, անտեսելով համընդհանուր ճանաչված բարոյական նորմերը, հանքավայրում աշխատող կամ աշխատելու ցանկություն հայտնած քաղաքացիների գործողությունները համարելով սխալ, իրենց առավելությունն ընդգծելու նպատակով հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։
«Այս հարցի շուրջ պարզաբանումների համար էլ սեպտեմբերի 15-ին, ժամը 22-ին, կողմերը հավաքվել են Գնդեվազ գյուղի բնակելի տների մոտ` «Խաչերի գլուխ» կոչվող վայրում: Կողմերից մեկական հոգի առանձնացել են, սակայն համաձայնության չգալով` սկսել են իրար հայհոյել ու հարվածել: Կռվին միջամտել են մյուսները, և անտեսելով, որ գտնվում են տների մոտ, բնակիչների ներկայությամբ մոտ 40 րոպե միմյանց հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, իրար հարվածել ձեռքերով, ոտքերով, քարերով, փայտե մահակներով ու երկաթե ձողերով` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Զանգվածային վիճաբանության ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, տեսնելով մոտեցող մի մեքենա, քարով կոտրել է դիմապակին: Նրա օրինակին հետևել են նաև բողոքի ակցիայի այլ մասնակիցներ, նաև քաշել-պոկել են մեքենայի էլեկտրական մալուխները:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել ու վերցվել են փայտե մահակներ, երկաթյա ձողեր ու քարեր:
Խուլիգանության փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե:
Առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով երեք հոգի բերման է ենթարկվել և ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն:
Հորդորում ենք նմանատիպ ակցիաների մասնակից բոլոր կողմերին` գործել բացառապես օրինականության սահմաններում, հարգել այլոց իրավունքն ու ոչ մի պարագայում չխախտել հասարակական կարգը, այլապես իրավապահների միջամտությունը չի ուշանա»,-զգուշացնում են Ոստիկանությունց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան